Posted in Մայրենի

Ձմեռային ամսագիր՝ ,,Ամեն ինչ ձմռան,, մասին

Նամակ ձմռանը

Սիրելի Ձմեռ, դու ամենալավն ես:Մենք՝ երեխաներս,միշտ անհամբեր սպասում ենք քեզ:Սիրով սպասում ենք, թե երբ պիտի գաս ու ձյուն բերես, որ բակում ձնագնդի խաղանք և ձնեմարդ պատրաստենք:Դու բերում ես նաև մեր շատ սիրելի Ամանորը և Ձմեռ պապին:Քո սպիտակ ձյունն իր փայլող փաթիլներով մաքրում է օդը և սպիտակ հագուստ հագցնում բնությանը:Շնորհակալ եմ որ ամեն տարի այցելում ես մեզ:

Սիրով՝ Նարե:💌

Ձմռան ամիսները-ստուգաբանություն

Տարվա ամսանուններն ունեն 2000 տարվա պատմություն: Հռոմեական կայսր Հուլիոս Կեսարը ուղղում մտցրեց հին եգիպտական օրացույցում, որն ի պատիվ նրա կոչվեց Հուլյան օրացույց կամ Հուլյան տոմար:Այն հասել է մեր օրեր:

Դեկտեմբեր-ձմռան առաջին ամիսն է, որը ծագել է հունարեն ,,դեցեմ,, բարից, որը նշանակում է տասներորդ:

Հունվար ամիսն առաջացել է Յանոս հունական երկու դեմք ունեցող աստծու անունից:Նրա մի դեմքը նայում է առաջ, մյուսը՝ հետ:

Փետրվար ամսանունը կոչվել է հռոմեական չար աստված Փեբրուարիոսի պատվին:

Իգլուի (ձյունե կամ սառցե կացարան) մասին

Իգլուն էսկիմոսների` սառույցից կամ ձյունից պատրաստված կացարանն է:

Իգլուն գմբեթաձև կառույց է` 3-4 մ տրամագծով, մոտ 2 մ բարձրությամբ։ Պատրաստվում է քամուց կարծրացած ձյան կամ սառույցի բեկորներից։ Այն կարող է նաև փորվել հարմար չափեր ունեցող ձնակույտից։ Ձյան հաստ ծածկույթի դեպքում մուտքը սովորաբար տեղակայվում է հատակին։ Ոչ հաստ ծածկույթի դեպքում մուտքը բացվում է պատից, որին «ներկառուցվում» է լրացուցիչ միջանցք։ Կարևոր է, որ իգլուի մուտքը լինի հատակի մակերևույթից ցածր. դա ապահովում է ավելի ծանր ածխաթթու գազի արտահոսքը և ավելի թեթև թթվածնի ներհոսքը, ինչպես մաև նպաստում է, որ թեթև, տաք օդը շուտ դուրս չգա։

Լույսը իգլու է թափանցում ձյունե պատերի միջով, չնայած երբեմն տեղադրվում են պատուհաններ սառույցից կամ փոկի աղիքներից։ Էսկիմոսները կարող են գյուղեր հիմնել իգլուներով, որոնք կապվում են միջանցքներով։Իգլուի կառուցում

Ներքին տարածքը սովորաբար ծածկվում է մորթիներով. երբեմն մորթիներով են ծածկում նաև պատերը։ Կացարանի տաքացման և լրացուցիչ լուսավորման համար օգտագործում են ճրագու։ Տաքացման հետևանքով պատերի ներքին մակերևույթները չեն հալվում, քանի որ ձյան միջով հեշտությամբ տաքությունը դուրս է գալիս իգլուից։ Այդ պատճառով իգլուում հաստատվում է մարդու կենսագործունեությանը հարմար ջերմություն։ Այսպես՝ դրսում կարող է ջերմաստիճանը լինել -45 °C, սակայն ներսում այն կազմում է -7 °C-ից 16 °C[1]: Բացի դրանից՝ ձյունե կացարանը ներծծում է ավելորդ խոնավությունը, որի արդյունքում իգլուի մեջ բավական չոր է լինում։

Ասում են, որ քաղաքակիրթ մարդկանցից առաջինը իգլու է կառուցել բևեռախույզ, իսլանդական արմատներով կանադացի Վիլյալմուր Ստեֆանսոնը 1914 թվականին։ Նա այդ մասին գրել է իր գրքում ու հոդվածներում։ Սակայն Ռոլանդ Հանթֆորդի «Հարավային բևեռի հաղթահարումը: Առաջնորդների մրցավազք» գրքից, որում ներկայացված է Ռուալ Ամունդսենի կենսագրությունը, կարելի է ենթադրել, որ Ստեֆանսոնը բնավ էլ առաջինը չի եղել այդ հարցում։

Իգլուի կառուցման գաղտնիքը սառցաբեկորների հատուկ ձևն է, որի շնորհիվ կացարանը ստանում է խխունջի խեցու տեսք՝ վերջնամասում աստիճանաբար նեղացող։ Կարևոր է նաև սառցակտորների միացման եղանակը, երբ նոր կտորը հենվում է նախորդ երեքի կետերին։ Ավելի դիմացկուն լինելու համար ներսից թրջում են բեկորները։

Ներկայումս իգլուները կիրառվում են դահուկային զբոսաշրջության մեջ որպես լրացուցիչ ապաստարան, եթե խնդիրներ են առաջանում վրանի հավաքման հետ, կամ ստիպված պետք է լինում սպասել եղանակային բարենպաստ պայմանների։ Երբեմն դահուկային արշավներից առաջ նախ սովորեցնում են իգլու պատրաստել։

Իգլուն ներսից

Իգլուների երեք տեսակներ կան՝ կախված դրանց չափերից և նպատակից:

  • Ամենափոքր իգլուները եղել են ժամանակավոր կացարաններ, որոնք սովորաբար նախատեսված են եղել մեկ կամ երկու օրվա համար։ Դրանք օգտագործվել են որսի ընթացքում։
  • Միջին չափի իգլուները նախատեսված են եղել ընտանիքի բնակության համար։ Դրանք սովորաբար ունեցել են մեկ սենյակ, որտեղ ապրել է մեկ կամ երկու ընտանիք։
  • Խոշոր իգլուները կառուցվել են խմբերով։ Դրանք ունեցել են մինչև հինգ սենյակ։ Ամեն տանը ապրել է մինչև քսան մարդ։ Իգլուները կապված են եղել թունելներով։

Ապակյա իգլու

Ֆինն ճարտարապետները որոշել են միացնել ավանդույթները նոր տեխնոլոգիաներին։ Արդյունքում ստացվել է հյուրանոցային հետաքրքիր համալիր, որը տեղակայվում է անտառային տեղանքում։ Ֆինլանդիան ցուրտ երկիր է, և ոչ ամեն զբոսաշրջիկ է համաձայնում ավանդական իգլուներում ապրել։ Այդ պատճառով դիզայներները ստեղծել են իգլուների մի քանի տեսակներ՝ սառցե կամ ապակյա իգլու և փոքր տնակներ՝ ապակյա տանիքներով, որոնցից կարելի է հետևել հյուսիսափայլին: Այդպիսի իգլուում կարելի է հանգստանալ և’ զույգերով, և’ երեխաներով. անհրաժեշտության դեպքում հյուրանոցի անձնակազմը տրամադրում է լրացուցիչ մահճակալներ։

Իգլուի կառուցումը՝ տեսանյութ

2 thoughts on “Ձմեռային ամսագիր՝ ,,Ամեն ինչ ձմռան,, մասին

Leave a comment