Posted in Մայրենի

Աշնանային պատում

Կախարդական ծառը

Լինում է, չի լինում, մի ծառ է լինում։ Այդ ծառն աշնանը զադարվելով գույնզգույն տերևներով, կախարդական է դառնում և բոլորի բարի երազանքները կատարում է։Բայց մի մարդ կար, որ չէր հավատում, թե դա հնարավոր է։Մի օր նա գալիս է ծառին հենվում և ասում.֊Այս մարդիկ չեն հասկանում, որ այդպիսի բան չի լինում.ծառն ինչպե՞ս կարող է երազանք կատարել։

Հետո, հանկարծ, այդ կախարդական ծառը սկսում է խոսել։Անհավատ մարդը վախից վեր է թռչում ու ասում.֊մի՞թե սա իրական է։Իսկ ծառն ասում է, որ երազանք կարող է պահել։Եվ նա երազանք պահեց այն մասին, որ տարվա չորս եղանակներն էլ աշուն լինեին։Դրանից հետո նա ամբողջ օրը գալիս և այդ կախարտական ծառի մոտ երազանքներ էր պահում, կատարվում էին։

Շատ երազեք, սիրելի մարդիկ։

Posted in Մայրենի

Դասարանում

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։

Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա,

ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա,դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,

համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ,

հյուսն։

Վարժություն 3։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի

երկհնչյուն կա։

Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,

մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,

հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,

յուրային։

Վարժություն 4։ Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների

ու բաղաձայնների քանակը։

Ակունք, բարձունք, խճանկար, անդունդ, հրաժեշտ, պայթյուն, դաստիարակ,

մանրէ, սրբատաշ, հյուլե, անընդհատ, սրընթաց, մերթընդմերթ, մտավոր,

դազգահ:

Ա – 1 Ժ – 10 Ճ – 100 Ռ – 1000

Բ – 2 Ի – 20 Մ – 200 Ս – 2000

Գ – 3 Լ – 30 Յ – 300 Վ – 3000

Դ – 4 Խ -40 Ն – 400 Տ – 4000

Ե – 5 Ծ – 50 Շ – 500 Ր – 5000

Զ – 6 Կ – 60 Ո – 600 Ց – 6000

Է – 7 Հ – 70 Չ – 700 Ւ – 7000

Ը – 8 Ձ – 80 Պ – 800 Փ – 8000

Թ – 9 Ղ – 90 Ջ – 900 Ք – 9000

Posted in Մաթեմատիկա

Առաջադրանքներ

  1. Քանի՞ ուղղանկյուններից է բաղկացած ուղղանկյունանիստը։
  2. Ուղղանկյունանիստի նիստերից յուրաքանչյուրը ի՞նչ երկրաչափական պատկեր է։
  3. Խորանարդի նիստերից յուրաքանչյուրը ի՞նչ երկրաչափական պատկեր է։
  4. Քանի՞ քառակուսիներից է բաղկացած խորանարդը։
  5. Քանի՞ նիստ ունի խորանարդը։
  6. Քանի՞ գագաթ ունի խորանարդը։
  7. Քանի՞ կող ունի խորանարդը։
  8. Համեմատեք խորանարդը և ուղղանկյունանիստը։
  9. Ի՞նչ խորանարդի ծավալը։
  10. Ի՞նչ ուղղանկյունանիստի ծավալը։
  11. Որո՞նք են ուղղանկյունանիստի չափումները։
  12. Հաշվեք ուղղանկյունանիստի  ծավալը, եթե նրա չափումներն են՝ 6 դմ, 7դմ,  11դմ։
  13. Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝     6 դմ,  18 սմ, 10 սմ։
  14. Հաշվեք  3 դմ կող ունեցող  խորանադի ծավալը։
  15. Հաշվեք  15 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։
  16. Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 11 սմ, 10 սմ, 16 սմ։
  17. Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝

15 մմ, 18 մմ,  6 մմ։

Posted in Մայրենի

Տնային աշխատանք

1.Տրված բառազույգերից որո՞նք հոմանիշներ չեն։

անաղարտ-մաքուր

բերդ-ամրոց

վեմ-ժայռ

տաղանդ-բանաստեղծ

2.Ի՞նչ է նշանակում ծեգ բառը։

արեգակ, լուսաբաց, գող, դալար։

3.Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն։

վառել-մարել

կառուցել-քանդել

ալեհեր-ալեկոծ

հարազատ-օտար

4.Ո՞ր բառում են հնչյուններն ու տառերը հավասար։

ընձուղտ, երկուշաբթի, լուսնկա, անձրև

5․Ո՞ր բառն է սկսվում ձայնավոր հնչյունով։

համերգ, ուրբաթ, ոսկեթել, յուրաքանչյուր

6.Ո՞ր բառի բացատրությունն է սխալ։

սողնակ- դուռը փակելու ձող

խորտիկ-ընտիր կերակուր

ճարտար-մի կերպ վտանգից ազատված

7.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված։

գլուխ պահել- հուսահատվել

ձեռք մեկնել-հիասթափվել

մատով ցույց տալ- նշանավոր մարդ համարել

մեծ կտորը ականջը թողնել- կտոր-կտոր անել

8.Ո՞ր բառակապակցության ընդգծված բառը փոխաբերական իմաստով գործածված չէ։

ճախրող փիրուզե թիթեռներ

ոսկեթև մեղուներ

սոխակների մետաքսահյուս բներ

հոգնած ուղտերի քարավաններ

9․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է ընդգծված ե-ն արտասանվում է։

արևելք, կիսաեփ

աներկյուղ, համերկրացի

խմբերգ, ինքնաեռ

ամենաերջանիկ, ժպտերես։

Posted in Մայրենի

Տնային աշխատանք

Կարդա՛ Սարոյանի <<Քո կյանքի ժամերը >> պիեսից առանձնացված հատվածը և գրավոր մեկնաբանիր քեզ դուր եկած միտքը։

Ինձ դուր եկավ այն միտքը,որ բարի հոգի ունեցող մարդը չպետք է թաքուն պահի իր մեջ,այլ տարածի և լուսավորի մյուսերին։

ՙ

Posted in Մայրենի

Ինքնաստուգում 1

Քանի՞ հնչյուն և քանի՞ տառ կա տրված բառերում։

Եղևնի-5 7

Վերարկու-7 7

Ժամացույց-8 8

Տերևաթափ-8 9

Անձրևանոց-9 10

Ելևէջ-5 7

խրճիթ-5 6

կսմթել-6 8

լուսնկա-6 7

2.Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

Պերճ-ճոխ,շքեղ

Լռելյայն-անաղմուկ, անշշուկ

Սաղարթ-տերև

Զեփյուռ-քամի

Խրթին-բարդ

Զվարթ-ուրախ

3. Գրի՛ր տրված բառերի հականիշները։

տհաս-հասուն

գոհունակ-անգոհ

ստահակ-

տգետ-գիտուն

շատախոս-քչախոս

հարուստ-աղքատ

 4. Դարձվածքների իմաստն արտահայտի՛ր մեկ բառով:

Ա. Լուն ուղտ դարձնել-չափազանցնել

Բ. Շունչ տալ-կենդանացնել

Գ. Սիրտ անել-համարձակվել

Դ. Լույս սփռել-զվարթացնել

Ե․ Առյուծ կտրել-գոռոզանալ։

5.. Բացատրի՛ր նույնանունները (համանուններ)։

Սեր-կաթի սեր,սեր զգացմունք, մեղրի սեր

Բութ-բութ մատ,բութ դանակ, բութ հայացք

Գլուխ֊մարդու գլուխ,սոխի գլուխ, պատմվածքի գլուխ

Ափ-ծովի, գետի,լճի ափ

Ակ-մեքենայի ակ, մատանու ակ, աչք, սկիզբ։

5. Լրացրո՛ւ բաց թողնված ձայնավորները՝ է կամ ե։

էկրան, էակ, երաժիշտ, էներգիա, եզր, եղջյուր, ելևէջ, երշիկ, էջ, երջանիկ, էջանիշ, անէանալ։

6. Առանձին սյունակներով դուրս գրի՛ր նախածանց, վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
սրբություն, գերադաս, կղզյակ,
հայրական,  անհարմար, ապաշնորհ, դժգոհություն, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն։

7. Յուրաքանչյուր տառի դիմաց գրի՛ր նրա գրաբարյան համարժեք անվանումը։

Ա-այբ

Թ-թո

Ե-եչ

Ի-ինի

Լ-լյուն

Ն-նու

Տ-տյուն

Ց-ցո

Ու-ուն

Փ-փյուր

Posted in Մայրենի

Տնային աշխատանք

11 երկուշաբթի

Բառի կազմությունը

77. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական  բառով:

Օրինակ՝

սրտի ձև ունեցող — սրտաձև:

Մոր քույրը, դարպասը պահող, ժամանակը ցույց տվող, ջրի աման, գաղտնիք պահող, նավ վարող, ծաղկի թերթիկ, արագ վազող, ամենից մեծ, պոչ չունեցող, անուշ համ ունեցող, քարով շինված, կին բժիշկ, բալի ծառ:

Մոր քույրը֊մորաքույր

դարպասը պահող֊դարպասապահ

ժամանակը ցույց տվող֊ժամացույց

ջրի աման֊ջրաման

գաղտնիք պահող֊գաղտնապահ

նավ վարող֊նավավար

ծաղկի թերթիկ֊ծաղկաթերթիկ

արագ վազող֊արագավազ

ամենից մեծ֊ամենամեծ

պոչ չունեցող֊պոչատ

անուշ համ ունեցող֊անուշահամ

քարով շինված֊քարաշեն

կին բժիշկ֊բժշկուհի

բալի ծառ֊բալենի։

78. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

 Օրինակ՝

բարձր հասակ ունեցող — բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող, խիղճ չունեցող, բարձր ձայնով, միշտ ժպտուն, գանձը պահելու տեղ, կապույտ աչքերով, արքայի որդի, հույների երկիր, փոքր էշ, ծաղիկներով զարդարված, քաղաքում ապրող, հայերի երկիր:

Բարի սիրտ ունեցող֊բարեսիրտ

խիղճ չունեցող֊անխիղճ

բարձր ձայնով֊բարձրաձայն

միշտ ժպտուն֊մշտաժպիտ

գանձը պահելու տեղ֊գանձարան

կապույտ աչքերով֊կապուտաչյա

արքայի որդի֊արքայորդի

հույների երկիր֊Հունաստան

փոքր էշ֊իշուկ

ծաղիկներով զարդարված֊ծաղկազարդ

քաղաքում ապրող֊քաղաքացի

հայերի երկիր֊Հայաստան։

79. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

Ավետիս (բարի լուր) բերող, արագ ընթացող, բաժակը ձեռքին արտասանվող ճառ, վեպ գրող, բառարան գրող, արտասահմանում ապրող մարդ, բույսերի մասին գիտություն:

Ավետիս (բարի լուր) բերող֊ավետաբեր

արագ ընթացող֊արագընթաց

բաժակը ձեռքին արտասանվող ճառ֊բաժակաճառ

վեպ գրող֊վիպագիր

բառարան գրող֊բառարանագիր

արտասահմանում ապրող մարդ֊արտասահմանցի

բույսերի մասին գիտություն֊բուսաբանություն։

80.Եթե հնարավոր է՝ ցո՛ւյց տուր բառը կազմող մասերը:

Օրինակ՝

գրասեղան — գր (գիր) + ա + սեղան:

Պահարան — պահ + արան:

Դուռ — չի բաժանվում:

Հականիշ, բանջարանոց, աշակերտ, աշակերտական, տարրական, գլխավոր, կարմիր, դաշտամուկ, հյուր, հարստություն, կերառատ, վտանգ:

Հականիշ֊հակա+ նիշ

բանջարանոց֊ բանջար անոց

աշակերտ֊չի բաժանվում

աշակերտական֊աշակերտ ական

տարրական֊տարր ական

գլխավոր֊գլխ(գլուխ ) + ավոր

կարմիր-չի բաժանվում

դաշտամուկ֊դաշտ ա մուկ

հյուր֊չի բաժանվում

հարստություն֊

կերառատ֊

վտանգ֊

Հականիշ, բանջարանոց, աշակերտ, աշակերտական, տարրական, գլխավոր, կարմիր, դաշտամուկ, հյուր, հարստություն, կերառատ, վտանգ:

81. Ուշադրություն դարձրո՛ւ Ա ե Բ խմբերի բառերի կազմությանը. փորձի´ր բացատել տարբերությունը:

Ա. Մարդ, տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի:

 Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար:

Posted in Հայրենագիտություն

Իմ ազգանվան ծագման մասին

Կարապետը՝ պապիս հոր պապը, 1800-ականների վերջին Արևմտյան Հայաստանի Մուշ գավառի Հարդոն գյուղից իր վեց եղբայրների հետ գաղթում է արևելյան Հայաստանի Վարդենիսի շրջանի Ծովակ գյուղ:Հետո նրա վեց եղբայրներն արտագաղթում են ԱՄՆ, իսկ ինքը մնում է ևսերունդը շարունակում այստեղ:Կարապետի որդին՝ Արշակը, պապիս պապն էր:Արշակի որդին պապիս հայրը՝ Բաղիշը և նրա որդին պապս՝ Սեդրակը:Սեդրակի որդին՝ հայրս, ում իր պապիկի անունով են կոչել ՝Բաղիշ:Հենց Կարապետի պատվին էլ այդ ազգանունն եմ կրում՝ Կարապետյան:Ես պատվով եմ կրում ազգանունս: