Posted in Անգլերեն

7th grade

BOOKS

English-in-Mind-1
English-in-Mind-workbook

December 18-22
English in Mind, pages 39, 40
Check your progress

DISCUSSION: CHRISTMAS

What does Christmas mean to you? Christmas is a warm family holiday for me.

Is Christmas too commercial nowadays? Yes, I think that nowadays it is also commercial.

Should people go to church at Christmas? Yes of course.

Is it important to buy presents at Christmas? Yes of course.

What do you usually eat at Christmas? I usually eat pastries and salads on Christmas

Do you think Christmas is the best holiday of the year? Yes, I think, that Christmas is the best holiday of the year

How should a very traditional Christmas be spent? I think that traditional Christmas should be celebrated with family, with delicious food, singing and dancing, giving gifts to each other, and family movies.

What do you want for Christmas? I would like to have beads and professional drawing pencils

What is Christmas? Christmas is the holyday.

Is Christmas the same today as it was 100 years ago? Yes I think not much has changed.

What’s the best Christmas you’ve ever had? We celebrated the best New Year in 2021

Is there anything stressful about Christmas?

Is Christmas better in the cold Northern Hemisphere or on a beach in the Southern Hemisphere?

Have your feelings towards Christmas changed since you were a child?

What do you usually do on Christmas Eve and Christmas Day?

What is your favourite Christmas song?

What do you know about Santa Claus?

How do you feel when Christmas is over for another year?

Posted in Հայոց լ

Ինքնաստուգում

  1. Գոյականի թիվը,առումը,հոլովները։

Գոյականի թիվը եզակին և հոգնակին են:

Օրինակ՝

եզակի թիվ-մատիտ

հոգնակի թիվ- մատիտներ

Գոյականն ունի երկու առում՝ անորոշ և որոշյալ:

Օրինակ՝

անորոշ առում- Ես նկար եմ նկարում:

որոշյալ առում-Ես բնանկար եմ նկարում:

Գոյականի հոլովներն են՝ ուղղական, որը պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին:

Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ինչի՞, ինչերի՞ հարցերին:

Տրական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ (ն), ինչերի՞ (ն), ինչի՞ համար, ե՞րբ, որտե՞ղ հարցերին:

Հայցական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը),ո՞ւր, որքա՞ն, որքա՞ն ժամանակ, ե՞րբ  հարցերին:

Բացառական հոլովը կազմվում է -ից  կամ -ուց վերջավորությամբ և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, որտեղի՞ց, երբվանի՞ց  հարցերին:

Գործիական հոլովը պատասխանում է ումո՞վ, ինչո՞վ, որտեղո՞վ, ե՞րբ, որքա՞ն ժամանակով, ինչպե՞ս հարցերին:

Ներգոյական հոլովը կազմվում է ում  վերջավորությամբ և պատասխանում է որտե՞ղ, ինչո՞ւմ (կամ ինչի՞ մեջ), որքա՞ն ժամանակում հարցերին:

  2․Թվարակի՜ր ածականի տեսակներ և ներկայացրու համեմատության աստիճանները։

Ածականները լինում են երկու տեսակի՝ որակական և հարաբերական:

Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն` այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային` անկախ ուրիշ առարկաներից՝ փոքր տնակ ,գեղեցիկ ծաղիկ, հանգիստ գիշեր:

Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի վերաբերությունը կամ հարաբերությունը, այսինքն` արտահայտում են առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ փայտե խրճիթ, գիշերային զովություն, զինվորական համազգեստ:

 3.Դերանուն․պատմի՜ր այս խոսքի մասին։

Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:

 4. Թվական խոսքի մաս․տեսակները։

Առարկաների թիվ կամ թվային կարգ ցույց տվող բառերը կոչվում են թվականներ:

Տեսակներն են՝ քանակական (բացարձակ, բաշխական, կոտորակային) և դասական:

1. Բացարձակ են կոչվում այն քանակական թվականները, որոնք ցույց են տալիս առարկաների կոնկրետ թիվը, քանակը ամբողջ թվերով:

2. Բաշխական են կոչվում այն քանակական թվականները, որոնք ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշակի թվային քանակով:

3.Կոտորակային կոչվում են այն թվականները, որոնք ցույց են տալիս միավորի մեկ կամ մի քանի հավասար մասերից կազմված թվեր:

 5. Բայ․դիմավոր և անդեմ բայեր։

Դիմավոր ձևերն ունեն դեմք, թիվ, ժամանակ, եղանակ, սեռի : Նախադասության մեջ դառնում են ստորոգյալ:

Կազմվում են երկու ձևով՝

  • Ձևաբայերին ավելանում է օժանդակ բայ։
  • Բայի վերջավորություններով կամ եղանակիչով (կ, պիտի)։ Այս ձևերը պարզ են։

Անդեմ (միադիմի) ձևերն ունեն միայն սեռ, գործածվում են միայն երրորդ դեմքով, այսինքն՝ ունեն միայն մեկ քերականական դեմք, կարող են ունենալ զանազան պաշտոններ։

Posted in Համաշխարհային պատմություն

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 7

Արաբական Խալիֆայությունը

Опубликовано 

Մավրիտանական ճարտարապետության դրսևորումը մզկիթում
  • Որտեղ էին բնկավում արաբական ցեղերը: Ինչը նպաստեց նրանց միավորմանը:

Նրանք բնակվում էին Արաբական թերակղզում: Կրոնը միավորեց նրանց:

  • Որ իրադարձությունն է համարվում մուսուլմանության թվարկության սկիզբը:

Երբ 622թ. Մուհամմեդը Մեքքայից փախուստի է դիմում Մեդինա:

  • Ինչպես անվանեց Մուհամեդը իր ստեղծած նոր կորնը: որն է մուսուլմանների սուրբ գիրքը:

Մուհամմեդը իր ստեղծած կրոնն անվանեց <<Իսլամ>> ,որը նշանակում է <<հնազանդություն Ալլահին>> Մուսուլմանների սուրբ գիրքը կոչվում է <<Ղուրան>>:

  • Ինչ է նշանակում խալիֆա, և ով էր առաջին խալիֆան:

Խալիֆա նշանակում է Մուհամմեդի փոխանորդ: Առաջին խալիֆան Աբու–Բաքրն էր:

  • Արաբները երբ նվաճեցին Պիրենյան թերակղզին: Թվարկեք և քարտեզի վրա ցույց տվեք արաբների նվաճած տարածքները:

718թ. Արաբները նվաճեցին Պիրենեյան թերակղզին: Նվաճված տարածքները- Կորդովա, Թունիս, Եգիպտոս, Կիպրոս, Հայաստան, Պարսկաստան և հասել մինչև Հնդկաստան:

  • Ով է հիմնադրել Օմայան հարստությունը: Որ արքայատոհմի օրոք խալիֆայությունը հասավ իր հզորության գագաթնակետին:

Մոավիան հիմք դրեց Օմայական հարստությանը: Աբբասյան արքայատոհմի օրոք խալիֆայությունը հասավ իր հզորության գագաթնակետին:

  • Նշեք, թե որ երկրները և երբ անջատվեցին արաբական խալիֆայությունից:

756 թ. խալիֆայությունից
անջատվեց
Կորդովայի
խալիֆայությունը
Իսպանիայում:
Հետո
անկախացան
Եգիպտոսը
և Հայաստանը:
1055 թ. սելջուկները
գրավեցին
Բաղդադը,
և Աբբասյան խալիֆայությունը դադարեց
գոյություն
ունենալուց:

Posted in Գրականութհուն 7

Վիլյամ Սարոյան, «Ծննդյան տոներից երեք օր հետո»:

Дата: 11 декабря, 2023Автор: arevikmuradyan0 Комментарии

Վեց տարեկան ու արդեն երեք ամսական Դոնալդ Իֆոն կանգնել էր 3-րդ պողոտայի և 37 – րդ փողոցի անկյունում, որտեղ նրա բարկացած հայրիկը՝ Հարին, մի ժամ առաջ պատվիրել էր մի րոպե սպասել մինչև ինքը մտնի խանութ ու որոշ բաներ առնի Ալիսի համար, որը հիվանդ պառկած էր, անընդհատ հազում էր ու լաց լինում: Ալիսը երեք տարեկան էր և ամբողջ գիշեր բոլորին արթուն էր պահել: Դոնալդի բարկացած հորը՝Հարիին այդ աղմուկ-աղաղակը բոլորովին դուր չէր եկել, ու նա ամեն ինչի մեղքը գցել էր մայրիկի վրա: Մայրիկի անունը Մէյբլ էր: ՛՛Մէյբլ Լուիզա Աթքինզ Ֆերնանդես, նախքան Հարի Իֆոյի հետ ամուսնանալս՛՛, մի անգամ տղան լսեց, որ մայրն այդպես ասաց իրենց խոհանոցի կոտրված ապակին փոխող մարդուն: ՛՛Ամուսինը մոր կողմից կիսով չափ հնդկացի է, ես էլ հորս կողմից եմ կիսով չափ հնդկացի: Ճիշտ է, Ֆերնանդեսը ավելի շուտ իսպսնսցու կամ մեքսիկացու ազգանուն է, քան հնդկացու, բայց մեկ է՝ հայրս կիսով չափ հնդկացի էր: Չնայած մենք երբեք նրանց մեջ չենք ապրել, ինչքան կիսով չափ հնդկացիներից ոմանք են անում: Միշտ էլ ապրել ենք մեծ քաղաքներում՛՛:Տղան բանվորական լայն շալվար էր հագել ու մի հին, վանդակավոր պիջակ, որը հոր վրայով փոքրացել էր և կարող էր տղային վերարկուի տեղ ծառայել, եթե նրա հագին այդքան անշնորհք չնստեր: Ուղղակի պիջակի թևերն էին կարճացրել, որպեսզի տղայի վրա մի կերպ հարմարեցնեն և ուրիշ ոչինչ: Բայց գրպաններն այնքան կախ էին, որ տղան անվերջ ձեռքերը շփում էր տաքանալու համար: Արդեն առավոտյան ժամը տասնմեկն էր:
Դոնալդի հայրիկը մտել էր խանութ, շուտով դուրս կգար, և նրանք տուն կգնային, մայրիկը կաթ ու դեղ կտար Ալիսին, և Ալիսը էլ լաց չէր լինի ու հազա, և մայրիկն ու հայրիկը էլ չէին կռվի ու գոռգոռա:Այդ խանութ ասվածը ոմն Հեգըրթիինն էր: Երկու մուտք ուներ՝ մեկը պողոտայի անկյունից, մյուսը կողքի՝ 37-րդ փողոցից: Հարի Իֆոն ներս մտնելուց հինգ րոպե հետո դուրս էր եկել հենց 37-րդ փողոցի մուտքով: Նա չէր մոռացել իրեն սպասող տղային, պարզապես ուզեցել էր մի պահ անջատվել ամեն ինչից՝ թե տղայից, թե մնացած բոլորից: Ընդամենը մի կում հացի օղի էր խմել, որն իմիջիայլոց, շատ թանկ էր նստել: Ախր քսանհինգ սենթ էր վճարել, իսկ դա անաստված թանկ է մի պստիկ բաժակ հացի օղու դիմաց: Նա մի շնչով դատարկել էր բաժակը, շտապ դուրս եկել ու քայլել- գնացել՝ միտք ունենալով մի քանի րոպեից հետ գալ, վերցնել տղային, հետո ուտելիք ու դեղ առնել և վերադառնալ տուն, որ տեսնի, թե ինչ կարելի է անել իր փոքրիկ աղջկա հիվանդության համար, բայց ինչպես էր պատահել, կամա, թե ակամա, քայլելով հեռացել էր:Վերջիվերջո, Դոնալդը ներս մտավ խանութ ու միանգամից նկատեց, որ սա իր տեսած խանութներից ոչ մեկին նման չի: Սպիտակ պիջակով մարդը նայեց նրան ու ասաց.- Քեզ չի կարելի էստեղ մտնել: Գնա տուն:- Ուր է հայրիկս:- Էս տղայի հայրիկը ներսն է, — ձայն տվեց մարդը, և ներսում եղածները՝ ուղիղ յոթ տղամարդ, շուռ եկան ու նայեցին Դոնալդին: Միայն մի պահ նայեցին, հետո նորից անցան խմելուն ու զրուցելուն:- Քո հայրիկն էստեղ չի, — ասաց մարդը, — ով էլ որ լինի:
— Հարին է, — ասաց Դոնալդը, — Հարի Իֆոն:- Ես Հարի Իֆո անունով ոչ մեկի չգիտեմ: Դե, գնա տուն:- Նա ասաց, որ մի րոպե դրսում սպասեմ:-Հա հասկացանք: Էհ, էստեղ հազար ու մի մարդ է մտնում խմելու, հետո թողնում գնում: Երևի նա էլ է էդպես արել: Եթե քեզ ասել է, որ դրսում սպասես, ավելի լավ է դրսում սպասես: Քեզ էստեղ չի կարելի մնալ:- Դրսում ցուրտ է, — ասաց բարմենը: Բայց էստեղ քեզ չի կարելի մնալ: Կամ հորդ պատվիրածի պես՝ դրսում սպասիր, կամ էլ գնա տուն:- Չգիտեմ ոնց գնամ, — ասաց տղան:- Ձեր հասցեն գիտես:Տղան ակնհայտորեն չհասկացավ հարցի իմաստը, ուստի բարմենը փորձեց հարցն այլ ձևով տալ:-Ձեր տան համարն ու փողոցի անունը գիտես:-Չէ: Մենք քայլելով եկանք: Եկանք՝ դեղ առնենք Ալիսի համար: Հա, հասկասանք, — համբերությամբ ասաց բարմենը: — Հասկացանք, որ դրսում էլ ցուրտ է, բայց մեկ է՝ լավ կանես էստեղից դուրս գաս: Փոքր տղաները էստեղ մտնելու իրավունք չունեն:Հիվանդոտ տեսքով, մոտ վաթսուն տարեկան մարդ՝ համարյա հարբած ու կիսամեռ, վեր կացավ սեղանից ու մոտեցավ բարմենին.-Ես ուրախությամբ տղային տուն կտանեմ, եթե նա կարողանա ճանապարհը ցույց տալ:-Գնա նստիր, — ասաց բարմենը: — Տղան ճանապարհը չգիտի:-Միգուցե գիտի, — ասաց մարդը: Ես էլ եմ երեխեքի տեր, իսկ փողոցը փոքր տղայի տեղը չէ: Ես ուրախությամբ նրան տուն կտանեմ՝ մոր մոտ:
-Հասկացանք, — ասաց բարմենը: Բայց գնա նստիր:-Ես քեզ տուն կտանեմ, որդիս, — վրա բերեց ծերուկը:-Ասացինք՝ նստիր, — գրեթե գոռաց բարմենը, ու ծերուկը մնաց շվարած:-Լսիր դու ինձ ինչի տեղ ես դնում, կամացուկ ասաց նա: — Տղան վախեցել է, մրսել ու մորն է ուզում:-Ինչ կլինի նստես, — ասաց բարմենը: — Ես տղայի մասին ամեն ինչ էլ գիտեմ: Բայց դու չէ, որ պիտի նրան տուն տանես:-Ախր մեկնումեկը պիտի նրան տուն տանի՝ մոր մոտ, — կամացուկ ասաց ծերուկն ու զկռտաց: Նրա հագին այնպիսի հնամաշ ու ճմռթված շորեր էին, որ բարմենը համոզված էր՝ դրանք հաստատ ինչ-որ բարեգործական հիմնարկից են սրան բաժին ընկել: Երևի գրպանում էլի մի երեսուն-քառասուն սենթ կունենար գարեջրի համար, դա էլ, ամենայն հավանականությամբ, մուրալով էր ձեռք գցել:-Ծննդյան տոներից ընդամենը երեք օր է անցել, — շարունակեց ծերուկը: — Էնքան էլ շատ չի, որ մեզնից ամեն մեկը իրեն թույլ տա մոռանալ, թե փոքրիկ տղային պիտի օգնել տուն հասնի:-Հը, ինչ է պատահել, — նստած տեղից հարցրեց մի ուրիշ խմող:-Ոչ մի բան, — ասաց բարմենը: — Էս տղայի հայրը պատվիրել է, որ դրսում իրեն սպասի, եղած-չեղածն էդ է: Բարմենը դարձավ Դոնալդ Իֆոյին: — Եթե չգիտես, թե ոնց տուն հասնես, ուրեմն հորդ պատվիրածի պես՝ դրսում սպասիր, քիչ հետո նա կգա ու քեզ տուն կտանի: Դե, գնա, դուրս արի էստեղից:-Տղան դուրս եկավ ու նորից կանգնեց այնտեղ, ուր մի ժամից ավել արդեն կանգնած սպասել էր: — Ծերուկը փորձեց գնալ տղայի հետևից:Բարմենը դուրս թռավ իր տեղից, հասավ ծերուկին, պտուտադռան մոտ բռնեց ուսերից, թափով հետ շրջեց ու բերեց աթոռին նստեցրեց:-Այ էսպես, նստիր, — ասաց նա հանգիստ: — Դու էիր մնում, որ տղայի հոգսը քաշես: Դու քո հոգսը քաշիր: Ես կհետևեմ, որ տղային բան չպատահի:-Լսիր, դու ինձ ինչի տեղ ես դնում, — նորից ասաց ծերուկը:Պտուտադռան մոտ կանգնած ու աչքը դուրսը, որպեսզի փողոցը վերից վար տեսնի, բարմենը՝ մի կարճլիկ, ծանրամարմին իռլանդացի, ոչ հազիվ էր հիսունը բոլորել, շուռ եկավ ու ասաց.-Էս վերջերս քեզ հայելում նայել ես: Դու տղայի ձեռքը բռնած՝ մինչև մոտակա անկյունն էլ չես հասնի:-Էդ ինչի, — զարմացավ ծերուկը:-Որովհետև ոչ հայրիկի ես նման, ոչ պապի, ոչ բարեկամի, ոչ էլ չգիտես թե ում:-Ախր ես էլ եմ երեխեքի տեր, — ասած ծերուկը խեղճացած:-Հասկացանք, — ասաց բարմենը: — Բայց տեղդ սուս -փուս նստիր: Որոշ մարդկանց իրավունք է հասնում, որ երեխեքին բարություն անեն, որոշ մարդկանց էլ՝ չէ, էդքան բան:Նա մի շիշ գարեջուր բերեց ու դրեց ծերուկի սեղանին՝ սրա դատարկ բաժակի կողքին:Էս շիշն իմ հաշվին, — ասաց: — Ինձ իրավունք է հասնում, որ ինձ պես բարեկամներին մեկ-մեկ բարություն անես, բայց քեզ իրավունք չի հասնում մի փոքրիկ տղայի բարություն անել, երբ նրա հայրը հաստատ էստեղ մոտերքում է:Տեղդ սուս – փուս նստիր ու գարեջուր խմիր:-Պետքս չի քո կեղտոտ գարեջուրը, — ասաց ծերուկը: — Դու ինչացու ես, որ քո կեղտոտ պանդոկում ինձ գերի պահես:-Սուս – փուս նստիր, մինչև տղայի հայրը գա ու նրան տուն տանի, իսկ դրանից հետո, թե սիրտդ կուզի, կարող ես էստեղից վազեվազ էլ գնալ:-Ես հիմա եմ ուզում գնալ, — ասաց ծերուկը: — Աշխարհում ոչ մեկից միտք չունեմ վիրավորանքներ կուլ տալ: Եթե քեզ մի երկու բան պատմեի, թե ով եմ, ինչ եմ, դու էլ էդ ձևով հետս չէիր խոսի, գիտեմ:-Դե լավ, — ասաց բարմենը: Նա չէր ուզում գործը բարդացնել, չէր ուզում գլխացավանքի մեջ ընկնել, ու զգում էր, որ տեղի տալով, երևի կարողանա ծերուկի մտքից վանել տղային անպայման օգնելու ցանկությունը: — Շատ լավ, մի երկու բան պատմիր, թե դու ով ես, ինչ ես, ու միգուցե ես իրոք էլ էս ձևով հետդ չխոսեմ:-Ասում եմ՝ չես խոսի, էլի, — վրա բերեց ծերուկը:-Բարմենը ուրախացավ՝ տեսնելով, որ ծերուկը գարեջուր է լցնում իր բաժակի մեջ:Հայացքը չէր կտրում նրանից. Ծերուկը բաժակի մեկ երրորդը պարպեց ու հետո ասաց.-Իմ ազգանունը Էլգեյլեր է, այ թե ինչ:Ծերուկն էլ խմեց, իսկ բարմենը սպասում էր, որ խոսքը շարունակի: Նա հիմա վաճառասեղանի ծայրում էր կանգնել, որ աչքը փողոցում սպասող տղայի վրա պահի: Տղան ցրտից ձեռքերն էր շփում, բայց ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ էր: Ըստ երևույթին, նա հազար տեսակ նեղ օրեր էր տեսել ու արդեն կոփվել, և փողոցում այդպես հորը սպասելը նրա համար այնքան էլ սարսափելի չէր: -Էլգեյլեր, — կրկնեց ծերուկն ու քթի տակ շարունակեց խոսել: Բարմենը չէր լսում, թե նա ինչ է ասում, բայց դա կարևոր էլ չէր, որովհետև գիտեր՝ ծերուկի կողմից արդեն վտանգ չի սպառնում: Նա նորից խորասուզվել էր ինքն իր մեջ, ամբողջովին իր սեփական աշխարհում էր:Մի կին, որ վերջին շաբաթվա ընթացքում ամեն օր կեսօրին այս բարն էր գալիս, ներս մտավ կապը վզին մի պստիկ շան հետ ու ասաց.-Էստեղ՝ դիմացը, մի փոքրիկ տղա է ցրտին կանգնած սպասում: Ում տղան է, դե:Կինը դնովի ատամները սեղմեց ու հայացքը սահեցրեց խմողների վրայով, իսկ շունը պտտվում էր կնոջ ոտքերի մոտ՝ քիչ-քիչ ընտելանալով ներսի տաքությանը:-Ամեն ինչ կարգին է, — ասաց բարմենը: Նրա հայրը գործով տեղ է գնացել:Մի երկու րոպեյից կգա:էհ, լավ կլիներ իսկապես մի երկու րոպեից գար, — ասաց կինը:Իմ ամենաչսիրած բանն է, որ հայրը տղային փողոցում է թողնում:-Էլգեյլեր, — շուռ եկավ ծերուկն ու ազդարարեց իր ամբողջ ձայնով:-Ինչ ասացիր, հարբած անբան, մի սրան տես՝ ծեր էլ մարդ է, — բորբոքվեց կինը: Նրա շունը վզի կապը ձգելով՝ հարձակվեց ծերուկի վրա ու մի քանի անգամ հաչեց:-Կարիք չկա անհանգստանալ, — վրա բերեց բարմենը քաղաքավարությամբ: — Նա ուղղակի իր ազգանունն ասաց:- Հա, լավ է, որ ուրիշ բան չասաց, — ավելացրեց կինը՝ դնովի ատամները կրկին սեղմելով:Շունն էլ փոքր – ինչ խաղաղվեց, բայց ներսի տաքությունից դեռ շարունակում էր դեսուդեն պտտվել: Նրա հագին վերարկուանման մի բան կար, որը տիրուհին միշտ էլ ցուրտ եղանակին կապիչներով ամրացնում էր վրան, բայց ինչ օգուտ, վերարկուն շան ոտքերը չէր ծածկում, իսկ ոտքերը ամենամրսկան տեղն են:Բարմենը մի բաժակ գարեջուր լցրեց կնոջ համար, և նա վաճառասեղանի մոտ կանգնած՝ սկսեց խմել: Հետո բարձրացավ ու նստեց կլոր աթոռիկին՝ ավելի հարմար տեղավորվելու համար, իսկ շունը դադարեց պտույտներ տալուց ու շուրջն էր նայում:Բարմենը մի շիշ գարեջուր էլ դրեց Էլգեյլերի սեղանին՝ էլի անվճար, և առանց խոսքի, առանց նույնիսկ մկ հայացք փոխանակելու, նրանք համաձայնության եկան, որ այս ձևով լեզու կգտնեն:Մոտ երեսունհինգ տարեկան մի տղամարդ, որի դեմքն ու խնամքով կոկված բեղը բարմենին թեթևակի ծանոթ թվացին, ներս մտավ 37- րդ փողոցի մուտքից ու մի բաժակ ցորենի վիսկի պատվիրեց, և խմիչքը լցնելուց հետո, բարմենը շատ կամաց, որ ուրիշ ոչ ոք չլսի ասաց.-Դրսում կանգնածը ձեր տղան է, հա:Տղամարդը փոքրիկ գավակը մոտեցրել էր շուրթերին՝ առանց աչքերը վիսկիից կտրելու, բայց այդ հարցը լսելուն պես՝ հայացքը գցեց բարմենի վրա, հետո մի շնչով դատարկեց բաժակն ու անխոս շարժվեց դեպի դիմացի պատուհանը՝ տղային նայելու: Ի վերջո շրջվեց բարմենի կողմն ու գլուխը տարուբերեց: Մի բաժակ էլ վիսկի պատվիրեց, խմեց, հետո դուրս եկավ ու քայլեց, անցավ տղայի կողքից՝ նրա վրա հազիվ ուշք դարձնելով: Գարեջրի երկրորդ ձրի շիշը վերջացնելուց հետո Էլգեյլերն արդեն նստած տեղը ննջում էր, իսկ շնիկով կինը, սկսեց բարմենին իր շան մասին պատմել:-Ծնված օրից Թիփին կողքիս է, — ասում էր նա, — և մենք անընդհատ միասին ենք: Ամեն մի վայրկյան:-Տասներկուսն անց տասնհինգ բավական լավ հագնված, երեսունին մոտ, մի երիտասարդ մտավ ու շոտլանդական ընտիր վիսկի պատվիրեց, հետն էլ՝ սառույց ու մի կում ջուր, բայց տեղնուտեղն էլ ավելի ցածրորակ վիսկիով բավարարվեց և խմելուց հետո, ասաց.-Հեռուստացույցն ուր է:-Հեռուստացույց չունենք:-Չունենք, — ուրախ-զվարթ հարցրեց երիտասարդը:- Բա էլ ինչ բար: Ես չգիտեի, որ Նյու Յորքում առանց հեռուստացույցի բար կա:Իսկ մարդիկ ինչ են նայում էստեղ, հը:-Մեր ունեցած – չունեցածը մի նվագարկիչ է:-Դե լավ, ինչ արած, — ասաց երիտասարդը:- Եթե ունեցած – չունեցածներդ դա է, ուրեմն դա է: Ինչ կուզեիք լսել:-Հարմարությանդ նայիր, — ասաց բարմենը:Երիտասարդը կարդաց ավտոմատ նվագարկիչի մեջ զետեղված ձայնագրությունների ցանկն ու հետո հարցրեց.-Ինչ կասես «Ղողանջուն զանգակների» մասին՝ Բենի Գուդմանի կատարմամբ:-Հարմարությանդ նայիր, — ասաց բարմենը:-Շատ լավ, — ասաց երիտասարդը՝ մի հինգ սենթանոց գցելով նվագարկիչի մեջ: — Թող «Ղողանջուն զանգակները»լինի:Ավտոմատը գործի ընկավ, իսկ երիտասարդը նորից նստեց վաճառասեղանի մոտ, և բարմենը նրա համար մի բաժակ էլ սառույցով վիսկի պատրաստեց: Երաժշտությունն սկսվեց, բայց մի պահ ականջ դնելուց հետո, երիտասարդն ասաց.-Է, սա «Ղողանջուն զանգակները» չի, ուրիշ բան է:-Սխալ համար ես սեղմել:-Ահ, — ասաց երիտասարդը սիրալիր, — ոչինչ: Ինչ անենք, ոչինչ: Սա էլ վատը չի:Տղան կրկին ներս մտավ, բայց նվագարկիչի հանած աղմուկը շատ բարձր էր, որպեսզի բարմենը կարողանար առանց գոռալու տղային դուրս անել, այնպես որ մոտեցավ նրան ու տարավ փողոց՝ էլի իր տեղը:-Ուր է հայրիկս, — ասաց Դոնալդ Իֆոն:-Հիմա ուր որ է, կգա: Դու էստեղ սպասիր:Սա շարունակվեց մինչև ժամը երկուսն անց կես, երբ սկսեց ձյուն գալ: Բարմենը մի հարմար պահ ընտրեց, որ դուրս գա ու տղային ներս բերի: Իսկ հետո գնում-գալիս էր խոհանոց, տղայի համար ուտելիք կրում: Տղան նստել էր մի արկղի վրա, վաճառասեղանի հետևում՝ կողմնակի աչքից հեռու և ուտում էր մի ուրիշ արկղի վրա գցած սեղանից:Ուտելուց հետո տղայի քունը սկսեց տանել, բարմենն էլ գարեջրի դատարկ արկղների վրա նրա համար անկողին պատրաստեց. Ներքնակի տեղ իր վերարկուն էր փռել, իսկ վերմակի տեղ՝ լվացքի զամբյուղից երեք հատ հին գոգնոց բերել ու իր դրսի պիջակը գցել: Բարմենն ու տղան ոչ մի բառ չէին փոխանակել՝ այն պահից ի վեր, երբ նա տղային ներս էր տարել և հիմա, քունը գլխին, պառկած՝ տղան միաժամանակ կարծես ժպտում էր ու հեծկլտում:Առավոտյան բարում խմողները արդեն գնացել էին: Նրանց հետ նաև Էլգեյլերն ու դնովի ատամներով և շնիկով կինը, ու մինչ տղան քնած էր, հաճախորդների կազմը մի անգամ էլ էր փոխվել:Հինգից տասնհինգ էր պակաս, երբ տղան արթնացավ ու տեղում նստեց: Քնից սթափվելով՝ բարմենին հիշեց, բայց նրանք էլի չխոսեցին: Տղան նստել էր, ասես տանը, իր անկողնում լիներ ու քիչ անց, մի տասը րոպե բաց աչքերով երազելուց հետո, ցած իջավ տեղից:Դրսում արդեն մութ էր, և ձյունն այնպես էր թափվում, ինչպես բքի ժամանակ է լինում: Տղան մի պահ նայեց ձյան փաթիլներին, իսկ հետո շրջվեց ու աչքերը բարձրացնելով՝ հառեց բարմենի երեսին:-Հայրիկս եկավ, — ասաց:-Դեռ չէ, — ասաց բարմենը:Նա ծնկի իջավ տղայի հետ խոսելու համար:-Մի քանի րոպեից ես գործս կվերջացնեմ, ու եթե դու կարենաս ձեր տան տեղը ցույց տալ, կփորձեմ քեզ տուն հասցնել:-Ուրեմն հայիկս չի եկել:-Չէ, չի եկել: Երևի մոռացել է, թե քեզ որտեղ է թողել:-Նա հենց էստեղ էլ ինձ թողեց, — ասաց տղան այնպիսի եղանակով, կարծես դա անհնար է մոռանալ:- Հենց էստեղ՝ դիմացը:-Գիտեմ:-Գիշերային հերթի բարմենը՝ սպիտակ պիջակը հագին, դուրս եկավ խոհանոցից ու նկատեց տղային:-Էս ով է, Ջոն: Քո երեխեքից է:-Հա, — ասաց բարմենը, որովհետև չէր ուզում պատահածը մյուս բարմենին պատմել:-Էդ պիջակը որտեղից է ճարել:-Տղան կծկվեց ու աչքերը հատակին գցեց:-Իմ հին պիջակն է, — ասաց բարմենը: — Նա իհարկե, վերարկու ունի, բայց չգիտես ինչի էս պիջակն է սիրում:-Տղան միանգամից աչքերը բարձացրեց ու ապշահար նայեց բարմենի երեսին:-Հա, բոլոր երեխեքն էլ էդպես են, Ջոն, — ասաց գիշերային հերթի բարմենը: Միշտ ուզում են մեծերին նմանվել:-Ճիշտ է, — ասաց մյուսը:-Նա իր սպիտակ պիջակը հանեց, հագավ դրսի պիջակն ու վերարկուն և տղայի ձեռքը բռնեց:-Բարի գիշեր, — ասաց:Գիշերային հերթի բարմենը պատասխանեց նրան ու հայացքով ճանապարհեց մինչև դուրս:Տղան ու բարմենը լուռումունջ քայլելով՝ տների երեք շարք անցան, հետո մտան մի դեղատան կից սրճարանն ու նստեցին վաճառասեղանի մոտ:-Ինչ ըմպելիք ես ուզում՝ շոկոլադի, թե վանիլի:-Չգիտեմ:-Մեզ շոկոլադի ըմպելիք տվեք ու վանիլի պաղպաղակով մրգաջուր, — ասաց բարմենը վաճառողին, և երբ ըմպելիքները մատուցվեցին, բարմենն անմիջապես անցավ իր մրգաջուրը խմելուն: Տղան էլ հաճույքով շոկոլադի ըմպելիքը խմեց, իսկ հետո նրանք նորից դուրս եկան ձյան տակ:-Դե, հիմա փորձիր հիշել, թե որն է ձեր տան ճամփան: Կարող ես: Բարմենը կանգնել էր ձյան տակ ու մտածում էր, թե ինչ ելք գտնի, բայց նեղն էր ընկել ու ոչ մի ելք չգտավ: -Լավ, — ասաց նա վերջապես, — ինչ կարծիքի ես գիշերը մեր տանը, իմ երեխաների հետ անցկացնելու մասին: Ես երկու տղա ունեմ ու մի փոքրիկ աղջիկ:Մենք քեզ համար քնելու տեղ կսարքենք, իսկ վաղը հայրիկդ կգա ու քեզ կտանի:-Կգա որ:-Իհարկե կգա:-Նրանք քայլեցին հուշիկ ու անձայն թափվող ձյան փաթիլների տակ, և հանկարծ բարմենի ականջին հասավ, որ տղան կամացուկ լաց է լինում: Նա չփորձեց տղային մխիթարել, որովհետ գիտեր՝ տղայի համար մխիթարանք չկա: Տղան չէր ուզում գնսլ, բայց կամացուկ լաց էր լինում և քայլում իր բարեկամի կողքից: Նա լսել էր, որ կան օտար մարդիկ ու լսել էր, որ կան թշնամիներ և եկել այն համոզման, թե դրանք նույնն են, բայց ահա մեկը, որին նա առաջ երբեք չէր տեսել, ոչ օտար էր, ոչ թշնամի: Չնայած միևնույն է՝ նա իրեն սարսափելի մենակ էր զգում առանց իր բարկացած հայրիկի:-Նրանք սկսեցին բարձրանալ ինչ – որ ձյունածածկ աստիճաններով, և տղայի բարեկամն ասաց.-Այ էստեղ ենք մենք ապրում: Հիմա տաք ճաշ կուտենք, ու դու կպառկես քնելու, մինչև վաղը հայրիկդ գա ու քեզ տանի տուն:-Երբ կգա, — ասաց տղան:-Առավոտյան, ասաց նրա բարեկամը:-Երբ նրանք հայտնվեցին լույսով ողողված սենյակում, բարմենը տեսավ, որ տղան էլ լաց չի լինում, և գուցե էլ երբեք լաց չի լինի:
Posted in Հայոց լ

Ամանորյա Ֆիլմեր

Ողջույն ես Նարեն եմ այսօր կպատմեմ նոր տարվան ինչ ֆիլմ եմ դիտում: Ես նոր Ամանորին դիտում եմ ((Адин домаՏանը միայնակ)) նաև ես ուզում եմ ավելածնել որ նոր տարվա ֆիլմեը հաճելի է դիտել Ամանորին:

Այդ ֆիլմը նկարվել է Ամանորին, և դա շատ հավես և ուրախությունն է պարգևում երբ որ դիտում էս Ամանորին այդ ֆիլմը:

Posted in աշխարհագրություն

Աշխարհի պետությունների խմբավորումը

Դասի հղումը

  1. Նշել տարածքով ամենախոշոր 15 երկրները-Ռուսաստան,Կանադա,Չինաստան,ԱՄՆ,Բրազիլիա,Ավստրալիա,Հնդկաստան,Արգենտինա,Ղազախստան,Ալժիր,ԿԴՀ, Սաուդյան Արաբիա, Մեքսիկա,Ինդոնեզիա,Սուդան:
  2. Նշել բնակչության թվով խոշոր 15 երկրները: Առանձնացնել այն երկրները, որոնք և տարածքով են խոշոր և բնակչությամբ:

Հնդկաստան, Չինաստան, ԱՄՆ, Ինդոնեզիա, Պակիստան, Բրազիլիա, Նիգերիա, Բանգլադեշ, Ռուսաստան, Մեքսիկա, Ճապոնիա, Եթովպիա, Ֆիլիպիններ, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Եգիպտոս:

  1. Նշեք 5 սահմանադրական և 5 բացարձակ միապետություններ

Սահմանադրական միապետություն-Մեծ Բրիտանիան, Ճապոնիան,  Բելգիան, Նիդեռլանդները, Շվեդիան:

Բացարձակ միապետություն- Սաուդյան Արաբիան, Օմանը, Կատարը, Արաբական էմիրություն, Քուվեյթ, Մարոկկո, Հորդանան: 

  1. Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը բարենպաստ է, նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը անբարենպաստ է:
  2. Բարենպաստ-  ԱՄՆ, Ճապոնիա, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա Անբարենպաստ-ՀՀ, Թունիս, Աղվանաստան,Մոնղոլիա։
Posted in Գրականութհուն 7

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սուրբծննդյան օրվա առավոտը

Սուրբծննդյան օրվա առավոտը

Առաջադրանքներ

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

դրդել-մղել

ակամայից- առանց ցանկություն ունենալու

զրնգուն-Զիլ ու հստակ ձայն հանող, հնչեղ

խարխափել-Տարբեր ուղղությունների մեջ մոլորվել

մսուր-Ախոռներում երկար տաշտաձև տախտակամած, որի մեջ լցնում են անասունների կերը:

ծածուկ-Կողմնակի մարդկանցից թաքուն, գաղտնի

2․ Պատմվածքից դո՛ւրս գրիր ամենակարևոր հատվածը։

Հիմա, երբ գիտեր՝ հայրը սիրում է իրեն, առավոտյան այլևս չպիտի ժամանակ կորցներ կամ ստիպեր հորը կրկին արթնացնելու իրեն: Այդ օրվանից, նա վեր էր կենում, կույրի պես խարխափելով՝ հագնվում. աչքերը փակվում էին, բայց, այնուամենայնիվ, վեր էր կենում:

3․ Ո՞րն է ստեղծագործության գլխավոր ասելիք։

5․ Շարադրի՛ր մտքերդ նվեր տալու, նվիրելու կարևորության մասին։

6․ Ստեղծագործական աշխատանք՝ «Մի նվերի պատմություն»․․․

Posted in русский

Задания для учеников 7-ых классов

Задания с 04.12.23 — 08.12.23

Урок 1

Текст 3. Я и взрослый мир․ Читаем текст, выполненяем задания из сборника.

  1. Объясните следующие пословицы и поговорки
     Борода росла — разума не принесла.- О человеке, не поумневшем до старости.
     Век живи, век учись.-Человек должен учиться всю свою жизнь.
     Не тот живет больше, кто живет дольше.-Смысл жизни не в том, чтобы жить долго, а в том, чтобы жить интересно и мирно.
  2. Подберите антонимы к следующим словосочетаниям:
    Вечный мир-Вечная покой, взрослый человек-молодой человек, молодая барышня-старая женшина , короткий миг-долгосрочный, последнее утро-первый ночь, горький
    плач-сладкий смех, безответственный поступок-разумный  поступок, короткий день- долгий день, быстрое движение- медленное движение .
  3. Образуйте словосочетания из данных основ, а после словосочетания превратите в
    предложения։
    красный- красный огонь, правый-правый уголок , зеленая-зеленая трава, частый-частое головокружение, духовник-добрый духовник , золотой-золотой ключ, кафтан, покой-покой, корень-длинный корень, покорный-покорный человек ,
    герань-болшоый герань.

Домашнее задание

Сочинение на тему: «Я есть то, что меня окружает»

Posted in Անգլերեն

7th grade

BOOKS

English-in-Mind-1
English-in-Mind-workbook-1

December 4-8
Making Friends
English in Mind, pages 33, 34, 35
Grammar: Past time expressions
Regular and irregular verbs

A friend in need is a friend indeed

A Friend in Need is a Friend Indeed is a proverb that refers to the importance and value of true friends in life and reveals that: ‘a friend is a true friend only when he/she helps his/her friend in the need’.

A friend is of much importance for everyone especially in the bad times. Actually, we know the truth about a friend in our bad times when we really need them and their help. Good friends always help us and be with us in our all good or bad times however selfish and mean friends be with us only in our good times and they left us in bad times when we really need them.

Past Simple or Past Progressive

Use the past simple or past progressive to complete the sentences.
1. George  (fall) off the ladder while he  (paint) the ceiling.
2. Last night I  (read) in the bed when I suddenly  (hear) a scream.
3.  you  (you watch) TV when I  (call) you?
4. Ann  (wait) for me when I  (arrive).
5. I  (not drive) very fast when the accident  (happen).
6. I  (break) a plate last night. I  (wash) the dishes when it  (slip) out of my hand.
7. Tom  (take) some photos when I  (play) in the garden.
8. We  (not go) out because it  (rain).
9. What  (you do) last week?
10. I  (see) Carol at the party. She  (wear) a new dress.
11. The cell phone  (ring) when I  (take) a shower.
12. It  (begin) to rain when I  (walk) home.
13. We  (see) an accident when we  (wait) for the bus.
14. The children  (sleep) all night.
15. The car  (make) strange noises all the way home.

Test 1: The present simple and present continuous

Choose the correct answer.

  1. I       …      ‘m liking      like      likes    mark orange juice.
  2. Andy and Lucy       …      are staying      stay      staying    mark with us at the moment.
  3. We       …      aren’t going      don’t go      not going    mark to school every day.
  4. What       …      do you do      do you doing      are you doing    mark ? ~ I’m listening to my new MP3 player.
  5. I       …      meet      ‘m meeting      meeting    mark my friends in the café after school on Fridays.
  6. Look! Sidney       …      wears      ‘s wearing      wear    mark his school uniform!
  7. Do you want to play football? ~ Not now. I       …      ‘m having      have      ‘ve    mark dinner.
  8. What       …      are you usually having      ‘s you usually having      do you usually have    mark for breakfast?
  9. Have you got any ice cream?       …      Yes, I’m having.      Yes, I am.      Yes, I have.    mark
  10.       …      Is Kyle knowing      Does Kyle know      Does Kyle knows    mark Jamie Chandler?
  11. I       …      ‘m look      look      ‘m looking    mark for a present but I can’t find anything good.
  12. Is football your favourite sport? ~ Yes, but I       …      often play      ‘m playing often      ‘m often playing    mark basketball too.
  13. My brother and I       …      aren’t get up      don’t get up      don’t getting up    mark early at the weekend.
  14. Are your parents working at the moment? ~ No, they       …      aren’t      don’t      aren’t being    mark .
  15. My baby sister       …      crying      ‘s crying      cries    mark all the time.
Posted in Հայոց լ

1.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված հարցին պատասխանող բառերով կամ բառակապակցություններով (ենթականերով):

Օրինակ` ….մուտքից դուրս եկավ( ո՞վ)- Ոստիկանը դուրս եկավ: Ամենաշուտը գործի գնացողը մուտքից դուրս եկավ: Հանկարծ հայտնվեց: (ո՞վ) Ուրեմն կատարվե՞ց: (ի՞նչը) Այստեղից չի լսվի: (ի՞նչը) Հևասպառ սարն էր բարձրանում: (ո՞վ

Օրինակ` ….մուտքից դուրս եկավ( ո՞վ)- Ոստիկանը դուրս եկավ: Ամենաշուտը գործի գնացողը մուտքից դուրս եկավ: Հանկարծ հայտնվեց Լիլին : Ուրեմն կատարվե՞ց: Ձայնն այստեղից չի լսվի: Լեռնագնացը հևասպառ սարն էր բարձրանում:

2.Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա): Գառնուկը ջրհորում օձ տեսավ: Դա դաշտում տեսնելիս կփախչեր:

(ինչ որ) Պապն այդ օրը պատմում էր: Աղջիկը վաղուց էր ուզում իմանալ անտառրի հրաշքների մասին:

Բարակ թիթեղը ծածկում էր աղբյուրն ու գուռը:

Խաչքարն ընկած էր քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ:

Էլլա մրջյունը մի ժամանակ մարդ էր:

Նա զբաղվում էր կարմիր հացահատիկի մշակությամբ:

Գործելու պայմանը դա էր:

Խեղճ Գիքորը պիտի տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր:

3.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով: Ինքն իրենից գոհ-Ինքնագոհ, իրեն հավանող-Ինքնահավան, իր կյանքի պատմությունը-Կենսագրություն, ինքն իրեն կրթել-Ինքնակրթվել, իրեն ժխտել-Ինքնամերժ, իրեն սիրելը-Ինքնասեր, իրեն կառավարելը-Ինքնակառավարում:

4.Տրված տեքստերի եզակի թվով դրված գոյականներն ու դերանունները հոգնակի´ դարձրու: Փոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:

Ա. Ամենից շատ զարգացած են չղջիկների ականջները, իսկ ամենից քիչ՝ աչքերը: Թռչելուց առաջ նա-նրանք բերանը-բերանները մի քանի անգամ բացուխուփ է –են անում ու հետո միայն թռչում. պարզվում է, որ նա-նրանք ձայներ է –են ուղարկում մութ տարածության մեջ ու սպասում արձագանքին: Դրա միջոցով նա-նրանք իմանում է- են, թե առարկաներն իրենցից ի´նչ հեռավորության վրա են գտնվում ու կարողանում է- են տարածության մեջ ազատ կողմնորոշվել: Չղջիկը-չղջիկները մթության մեջ ամեն ինչ զգում է- են, բացի բրդոտ կենդանուց-կենդանիներից: Նա-նրանք կարող է- են փոքրիկ մոծակի-մոծակների գոյությունը զգալ, բայց մի մեծ ոչխարը-ոչխարները չնկատել: Դա նրանից է, որ բուրդը-բրդերը և բրդոտ կտորը-կտորները կլանում են անլսելի ձայնը-ձայները և թույլ չեն տալիս, որ դրա-դրանց արձագանքը-արձագանքները հասնի չղջիկին-չղջիկներին:

Բ. 18-րդ- ական դարում-դարերում Անգլիայում ապրել է-են մի դարբին-մի քանի դարբիններ: Նա-նրանք ցնցոտի է-ցնցոտիներ են հագել և որպես թափառական երաժիշտ՝-երաժիշտներ՝ ջութակը-ջութակները ձեռքին-ձեռքներին շրջել է-էին Եվրոպայում, որպեսզի պարզի-պարզեն բարձրորակ պողպատ-պողպատներ արտադրելու գաղտնիքը-գաղտնիքները: Նվագելով պանդոկում-պանդոկներում ու դղյակում՝-դղյակներում նա-նրանք լսել ու հավաքել է- են բազմաթիվ հետաքրքիր տեղեկություններ, որոնք հիմք դարձան նրա-նրանց հետագա հաջողության-հաջողությունների համար: Հետագայում եվրոպացի դարբինը-դարբինները վարձու մարդասպան էր-մարդասպաններ էին ուղարկում Անգլիա՝ գաղտնիքը-գաղտնիքները առևանգողին-առևանգողներին սպանելու, բայց նա-նրանք ճարպկորեն շրջանցում էր-էին վտանգը-վտանգները և օրեցօր հարստանում: