Posted in Հայոց լ

Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Թվական, երբևէ, ընթացքում, գնահատվել, երկրպագու, վճարել, վաճառված, ձեռք բերել:

Հուշանվերների սիրահար ոմն անգլիացի մի գնդակ ունենալու համար հինգ հազար դոլար է տվել: Դա եղել է Անգլիայում ինչ-որ ժամանակ ծախված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր գին է ունեցել այն պատճառով, որ 1963 թվին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ժամանակ:

Հուշանվերների երկրպագու ոմն անգլիացի մի գնդակ ձեռք բերելու համար հինգ հազար դոլար է վճարել: Դա եղել է Անգլիայում երբևէ ժամանակ վաճառված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր գին է ունեցել այն պատճառով, որ 1963 թվին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ժամանակ:

46. Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ենթադրություն, ինչքան, հերիք, մի, տեսնել, ժամանակ, հաստատել, նայել, համընկել, թիվ, ամբողջական:

Բավական է՝ հայացք նետեք գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը որքա՜ն լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվականին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի վարկած առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մեկ միասնական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հավաստում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան:

Բավական է՝ նայեք գլոբուսին, որ տեսնենք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը ինչքան լավ է համընկնում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվականին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները ենթադրեց, որ բոլոր մայրցամաքներն մի ժամանակ ցամաքի մեկ ամբողջական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ վարկածը հաստատվեց: Հիմա երկրաբանները հավաստում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան:

20.09.23. Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշներով:

Օրինակ՝

— Արքա՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:

— Թագավո՛ր, անհնար է քո ցանկացածն անելը, մի ուրիշ բան պահանջի՛ր:

Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել:

Արքայի դեմքը դիտելու համար էր այդքան հեռու ճանապարհ անցել:

Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախանում, աշխարհքով մեկ լինում:

Մանուկներն իրենց համար պարում էին, ապա շրջվում, իրենք իրենց ծափահարում ու երջանկանում, աշխարհով մեկ լինում:

Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արևը:

Լույսը բացվում է. լեռան ետևից խագում է արեգակը:

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում:

Մի գարնան երեկո դուրսը նստած զրուցում էինք:

— Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ ու վեր կենամ տեղիցս:

-Եթե ցանկանում եք չմահանամ,-հայտնում է արքան,-գնացե՛ք կենսաբեր ջուրը բերե՛ք, որպեսզի ըմպեմ ու ելնեմ տեղիցս:

Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած:

Վիրավորված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:

Ծաղրուծանակից խոցված հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:

բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրպուրել

Նրա անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան հրապուրեցին:

Որոշել էր անպայման նվաճել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:

գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:

Այս պատվանդանի վրա հուշարձան են կերտելու:

Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կառուցել:

. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված բառերը: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:

Հիվանդության պատճառով(շնորհիվ, պատճառով, պատրվակով) դասի չգնաց:

Տղան լավ էր զգում, որ կարողացավ ընկերներին պաշտպանել(պահպանել, պաշտպանել):

Ո՞վ քեզ դրդեցղեց, դրդեց) այդ արարքին:

Լքեց(թողեց, լքեց) իր հոտն ու գնաց լույսի ուղղությամբ:

. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:

Գնում էր կախարդական մատանին գողանալու (փախցնելու, գողանալու):

Այս ձողը ծռի՛րռի՛ր, թեքի՛ր, խոնարհի՛ր):

Ուզում(ուզում, ցանկանում, տենչում, մաղթում) ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Ինչ ուզում ես՝ գրիր(գրիր, շարադրիր, փորագրիր, գրի առ), ես կկարդամ:

. Տրված հոմանիշներով նախադասություններ կազմի՛ր:

ա) Երկարել, ձգվել:

բ) Աղքատ, խեղճ:

գ) Գույն, երանգ:

.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Իջնել, սահմանել, հափշտակել, շռայլել, թեքվել, կարգել, հոշոտել, վատնել, խլել, կքվել, քամուն տալ, բզկտել, կորզել, ծվատել, խոնարհվել, ծախսել, պոկել, հաստատել, ճկվել, պատառոտել, հակվել, շորթել, մսխել, գզգզել, որոշել, կռանալ, գողանալ, ծռվել:

. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու: Չար, վտիտ, վճիտ, չոր, բարի, բծավոր, գերազանց, անարի, մեղավոր, նիհար, ականավոր, երկչոտ, ձևավոր, հռչակավոր, գթառատ, ականակիտ, ջերմեռանդ: 54. Գրի՛ր տրված գույների երանգների անունները (սկզբում իմացածդ բառերը գրի՛ր, հետո բառարանով լրացրո՛ւ):

Կապույտ, կարմիր, կանաչ, դեղին, սպիտակ, սև, մոխրագույն: 55. Կետերը փոխարինի՛ր տրված ամենահարմար հոմանիշով: Հույն փիլիսոփա Պյութագորասը սիրով…(գործակցում, ընկերակցում, մասնակցում) էր օլիմպիական (մրցումներին, խաղերին, մրցամարտերին) ու ատլետիկական … (զանազան, տարբեր, ուրիշ) մրցումների: Երկու անգամ նա…(արժանի է եղել, արժանի է դարձել, արժանացել է) դափնեպսակի՝ կռվամարտում … (հաղթանակելու,հաղթելու, նվաճելու) համար: Երբ նրան հարցրել էին այդ …(տարօրինակ, անսավոր, անօրինակ) հրապուրանքի պատճառը, նա պատասխանել էր. «Եթե գիտական պարապմունքների ընթացքում…(ընդհատում, դադար, ընդմիջում, դասամիջոց) չանենք, հոգնած գլխում ոչ մի (թանկարժեք, արժեքավոր) միտք չի ծնվի»:

. Կետերը փոխարինի՛ր ամենահարմար հոմանիշով: Գիտնականները մի քանի տարի…(հետազոտել, քննել, ուսումնասիրել) են…(ջինջ, հստակ, ականակիտ, մաքուր) ձնաջրի ազդեցությունը կենդանիների ու բույսերի կենսագործունեության վրա և …(ասում, համառում, պնդում) են, թե ձնաջուրն իսկական «անմահական»…(ջուր) է: Ահա թե ի՛նչ են…(ցուցադրել, ցույց տվել) այդ փորձերը: Հալոցքի ջուր…(ըմպած, հարբած, խմած) հավերը երկու անգամ ավելի շատ և ավելի մեծ ձվեր են ածել, քան սովորական ջրով…(մեծացվածները, խնամվածները, պահվածները, սնվածները): Այդ ջրով…(թացացրած, թրջված, ջրոտված, խոնավացրած) սերմերի…(արդյունքը, արգասիքը, բերքը) գրեթե երեք անգամ մեծ է եղել: Հետազոտողներից ոմանք նույնիսկ…(լեռնեցի, լեռնաբնակ, լեռնական) և տայգայաբնակ որսորդների երկարակյացությունն են ձնաջրին…(հատկացնում, տալիս, վերագրում):

.

. Նախադասություններում սխալ գործածված բառեր և արտահայտություններ կան, գտի՛ր և ուղղի՛ր: Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:

Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում: Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի: Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է: Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա: Այլևս առավոտներն էլ չէին երգում: Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:

Posted in Համաշխարհային պատմություն

Քրիստոնեկան Եկեղեցին

  • Քրիստոնեությունը երբ է հռչակվել պաշտոնական միակ կրոն Հռոմեական կայսրությունում:
  • Ինչով էր վտանգավոր արիոսականությունը
  • Ինչ է Հավատո հանգանակը և երբ է ընդունվել
  • Եկեղեցական որ ժողովն է հաստատել ընտրված գրականության ցանկը:Ինչ մասերից է կազմված Աստվածաշունչը:
  • Թվարկեք քրիստոնեական եկեղեցու առաքելական աթոռներ:
  • Ով է հիմնադրել Հռոմի առաելական աթոռը
  • Ինչ է նշանակում (Պապ)
  • Ով է ղեկավարում հունական եկեղեցին:
  • Թվարկեք ձեզ հայտնի արևելյան եկեղեցիներ
Posted in Համաշխարհային պատմություն

Պայքար արևմտյան հռոմեական կայսրության ժառանգության համար

Հռոմի թալանումը:Արևմտյան Հռոմեական կայսրության անկման մի մասը:

  • Երբ է սկսվել ժողովուրդների մեծ գաղթը
  • Փորձեք ներկայացնել մեծ գաղթի պատճառները:Որ ցեղերն էին հիմնականում մասնակցում տեղաշարժերին
  • Որտեղ էին ապրում գոթերը:Ինչ ցեղային միությունների էին բաժանված նրանք:
  • Վերհիշեք թե երբ է Հռոմեական կայսրությունը բաժանվել երկու մասի
  • 451թ ինչ հայտնի ճակատամարտ է տեղի ունեցել:Ինչ նշանակություն է ունեցել այն Եվրոպայի համար:

ham-patm-7

Posted in Հայոց լ

Ներկայացրու Մխիթար Գոշի,Վարդան Այգեկցու առակներից մի քանիսը։

Մխիթար Գոշ

ՋԱՅԼԱՄՆ ՈԻ ԾԻՏԸ
Ծիտը տեսնելով, որ ջայլամը մեծ–մեծ ձվեր է ածում, գայթակղվեց և ուսանելու նպատակով հարցրեց գաղտնիքը:

Ջայլամն ասաց.

– Կրակ եմ ուտում և այդ պատճառով էլ խոշոր ձվեր եմ ածում։

Կարծելով թե ճիշտ է ասածը, ծիտը կրակ կերավ ու մեռավ։ Չմտածեց, որ ոչ թե դա է պատճառը, այլ հասակի մեծությունը։

Առակս հանդիմանում է ունայն ցանկությունները, որ փոքրերը, տեսնելով հզորների գործը, իրենք ևս ցանկանում են գործել, չմտածելով իրենց տկարության մասին։

ՈՍԿԻՆ ԵՎ ՑՈՐԵՆԸ
Թագավորելու ժամանակ ոսկին պահանջում էր, որ բոլոր նյութերը գան երկրպագեն իրեն։ Նա իր անձը թագավոր էր կոչում, որովհետև թագավորի պատկեր կար վրան, ու դրանով գոռոզամտում էր արծաթագործների և ուրիշների վրա ևս:

Եվ բոլորն եկան, չեկավ միայն ցորենը, ասելով.

– Թո՛ղ նախ ինքը գա ինձ երկրպագելու։

Առակս ցույց է տալիս, որ բոլոր նյութերը միաժամանակ մեծարանքի չեն արժանանում։ Սովի վտանգի պատճառով բոլորը խոնարհվում են ցորենի առջև։

Վարդան Այգեկցի

ԵՐԿՈւ ՆԿԱՐԻՉ

Մի ոմն թագավոր շինեց գեղեցիկ դարպաս և կամեցավ զարդարել այնպիսի ներկերով, որոնց նման ոչ մի տեղ չէր եղել: Եվ ընտրեց երկու նկարիչների և մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը և նրանց միջև վարագույր քաշեց: Եվ երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ, որ տեսնի նրանց գործը և տեսավ, որ մեկը նկարել է գեղեցիկ պատկեր և շատ հավանեց: Իսկ մյուսը բնավ ոչինչ չէր նկարել. նա պատը շատ գեղեցիկ սարքել էր և կոկել հայելուց ավելի լավ: Երբ թագավորը տեսավ, որ չէր նկարել, այլ միայն կոկել էր, զարմացավ և ասաց. «Դու ի՞նչ ես արել»: Նա ասաց. «Ես ցույց կտամ իմ գործը»: Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը և երբ լույսը ծագեց և լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր պատկերները, որ նկարված էին մյուս պատի վրա: Եվ թագավորն ասաց. «Այս մյուսից գեղեցիկ է»:

ԲԱՐԻ ՄԱՐԴՆ ՈԻ ՆՐԱ ԷՇԸ

Մի բարի մարդ ամբողջ ունեցվածքը բաժանեց աղքատներին, բայց իրեն պահեց միայն մի էշ, որով տեղ–մեղ էր գնում։ Մի օր գնաց եկեղեցի աղոթելու և էշը կապեց եկեղեցու դռանը։ Երբ սկսեց ասել, «Հայր մեր, որ հերկինս», միտքն ընկավ, որ էշը դռանն է։ «Սուրբ եղիցի անուն» ասելուն պես մտածեց, որ մեկը կարող է գողանալ էշը։ Եվ երբ մրմնջաց՝ «եկեսցե արքայություն», եզրակացրեց, որ եթե էշը գողանան, ինքը կդժվարանա ոտքով ման գալ։ Իսկ երբ ասաց, «եղիցին կամք քո», հիշեց, որ էշը քաղցած է.

Դուրս ելնելով եկեղեցուց, ասաց.

— Է՛, իմ պարոն էշ, դու ավելի շատ հիշվեցիր աղոթքիս մեջ, քան աստված. Ով որ էշ ունի, ծառա է իշուն։

Եվ էշը տալով հիվանդ աղքատներին, ինքն ազատվեց հոգսից։

Posted in պատմություն

Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչները

  • Ի՞նչ է նշանակում homo erectus

homo erectus-ուղղաձիգ մարդը առաջացել է մոտավորապես 1,5մլն տարի առաջ:Օգտագործում էր կրակը և ավելի կատարելագործված գործիքներ:

  • Ո՞վ է նեանդերթալցին

Նեանդերթալցին հաջորդում է հոմո էրեկտուսին:Ձևավորվել է մոտ. 150-300հազար տարի առաջ: Նեանդերթալցին էլ էր փնտրում ավելի լավ պայմաններ ապրելու համար, դրա համար տեղից տեղ էր տեղափոխվում:

  • Նկարագրեք քարի դարը
  • Տնտեսավարման ինչ տեսակների կային քարի դարու

Քարի դար կոչվել է այն պատճառով, որ աշխատանքային գործիքները պատրաստված են եղել քարից:Այդ շրջանում մարդիկ պատսպարվում էին քարանձավներում, ավեի ուշ՝ ապաստարաններում:Տղամարդիկ զբաղվում էին որսորդությամբ, իսկ կանայք՝ հավաքչությամբ. հիմնականում՝ արմատներ, հատապտուղներ և այլն հավաքելով:Քարի դարի կարևորագույն ձեռքբերում էր գործիքների պատրաստումը, կրակի օգտագործումը և վայրի կենդանիներին ընտելացնելը:Սզբում մարդիկ ապրում էին հոտերով, ավելի ուշ ձևավորվեց տոհմը և տոհմական համայնքը՝ միավորված արյունակցական կապով:Հին քարի դարի կարևոր ձեռքբերումներից էր լեզվի զարգացումը. հնչյունները համադրում էին շարժումների հետ:Հաղորդակցման միջոց էին նաև քարից, փայտից և ոսկորից քանդակները:Ժայռերին և քարանձավի պատերին պատկերներ էին նկարում ու քանդակում:Սկիզբ են առնում կրոնն ու արվեստը:

.Արդյո՞ք քարի դարաշրջանում կուզենայիք ապրել

Քարի դարում չէի ուզենա ապրել, որովհետև, կարծում եմ հետաքրքիր չէր լինի, վտանգները շատ էին, բնակության վայրերը հարմարավետ չէին:Չէի ուզենա ապրել հոտերով՝ կենդանիների նման:Հետաքրքիր չէր լինի զբաղել միայն հավաքչությամբ կամ կրակի կողքին նստած անընդհատ փայտեր ավելացնելով, որ չհանգչի, քանի-որ կանայք հենց այդ գործերն էին անում:

d5b0d5a1d5b5d5b8d681-d5bad5a1d5bfd5b4d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6-7

Posted in Անգլերեն

SEPTEMBER 11-15REVISION.

WAS OR WERE – EXERCISE

Fill in was or were into the gaps.
If there is a (-) use the negation (wasn’t or weren’t).
1. Last year my best friend was 22 years old.
2. The weather was  cold when we were in Berlin.
3. Why were you so angry yesterday?
4. At this time last year Sandra was in Paris.
5. We tired because it was late at night.
6. Tim wasn’t asleep at ten o’clock yesterday. (-)
7. Our hotel last year was small, but it was very clean.
8. I phoned you at the weekend, but you weren’t at home. (-)
9. My dad wasn’t at work the whole week, because he was ill. (-)
10. The shops were open yesterday, but we didn’t go there.
11. My friends were at the shopping mall two days ago.
12. Claire and I weren’t at school last Monday. (-)
13.  Liam was at home when you came back from work?
14. They didn’t tell where they were on May 2nd.
15. Autumn was  really warm and dry this year.
16. When Tom was a child, he was afraid of dogs.
17. There weren’t a good movie on TV at prime time. (-)
18. My daughters were in the USA two years ago.
19. She was at home when they broke into her house. (-)
20. What were your biggest success as professional
Posted in Ֆիզիկա 7

Թեման․Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան։Ֆիզիկական երևույթներ։

Դասարանում քննարկվող հարցեր․

1․Ի՞նչ է բնությունը։

2․Ի՞նչ է բնության երևույթը։

3․Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը։

4․Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան։

5․Բերել ֆիզիկական երևույթների օչինակներ։

6․Թվարկել ֆիզիկական երևոյթների տեսակները։

7․Ի՞նչ է ֆիզիկական մարմինը։Բերել օրինակներ։

8․Ի՞նչ է նյութը։բերել օրիակներ։

9․Ի՞նչ է մատերիան։

10․Ո՞րն  էֆիզիկայի հիմնական խնդիրը։

Լրացուցիչ առաջադրանք․սովորել Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 5-ից մինչև էջ10։

Կարդալ,ծանոթանալ Է.Ղազարյանի դասագրքի(7-րդ դասարան )էջ8-ից մինչև էջ10 -ի թեմային, պատրաստել նյութ ձեր նախընտրած որևէ ֆիզիկոսի կյանքի և գործունեությունից հետաքրքիր փաստերով։Նյութը դրեք բլոգներում հղումը ուղարկեք ինձ `g.mkhitaryan@mskh.am 

Posted in Հանրահաշիվ 7

Հանրահաշիվ 7

Միանդամի հասկացությունը (դաս 1)

Պարզագույն հանրահաշվական արտահայտությունները միանդամներ են: Միանդամ անվանում են թվերի և տառերի արտադրյալ հանդիսացող հանրահաշվական արտահայտությունը: Այդ տառերը և թվերը անվանում են տվյալ միանդամի արտադրիչներ:

Օրինակ՝ 3abc հանրահաշվական արտահայտությունը միանդամ է, նրա արտադրիչներն են՝ 3 թիվը և a, b, c տառերը:

Թիվը կամ մեկ տառը նույնպես անվանում են միանդամ:

Օրինակ, a, b, c, 1, -123, 0 հանրահաշվական արտահայտությունները միանդամներ են:

0 թիվն անվանում են զրոյական միանդամ:

Հատկություն 1

Երկու միանդամներ համարում են հավասար, եթե նրանք իրարից տարբերվում են միայն արտադրիչների հերթականությամբ:

 Երկու միանդամների իրար հավասար լինելը գրառելու համար օգտագործում են հավասարության նշան:

a3bc և 3cba միանդամները իրար հավասար են, որովհետև տարբերվում են միայն արտադրիչների հերթականությամբ, դրա համար էլ գրում են`

a3bc=3cba հավասարությունը:

Հատկություն 2

Երկու միանդամներ համարվում են հավասար, եթե նրանցից մեկը ստացվել է մյուսից նրա մեջ մտնող թվային արտադրիչները նրանց արտադրյալով փոխարինելով: Օրինակ՝

a7(-3)b=a(-21)b

Հատկություն

Միանդամը համարում են հավասար զրոյի, եթե նրա արտադրիչների մեջ կա զրո թիվը: Օրինակ՝

a(-1)b0c=0

Այսպիսով, միանդամը, որի արտադրիչների մեջ կա զրո թիվը, հանդիսանում է զրոյական միանդամ: Մնացած միանդամներն անվանում են ոչ զրոյական :

Հատկություն 4

Երկու միանդամներ համարում են հավասար, եթե նրանցից մեկը ստացվում է մյուսից՝ 1 արտադրիչը բաց թողնելով: Օրինակ՝

a1bc=abc:

Առաջադրանքներ

1) Միանդամ են արդյոք հետևյալ արտահայտությունները

ա) a           

բ) a+b

գ) ba 

դ) b2c

ե) ab/(a+b)

զ) ax/b

է) 3/4 xy   

ը) 0

թ) -1,26 

ժ) (a-b)/3  

ի) p4xy

լ) 7a-3

2) Պարզեցրեք միանդամի գրությունը

ա) 0ab

բ) xy0z

գ) 1kpx

դ) ab1m

ե) a5b(-3)c(-8)

զ) 6x12y(-13)z

3) Ի՞նչ արժեք է ստանում 3x + 2y գումարը փոփոխականների հետևյալ արժեքների դեպքում

x = 1.2, y = 1.5:

4) Գտեք թիվը, եթե հայտնի է, որ նրա 6.2%-ը հավասար է 9.3-ի

Առաջադրանքներ (լրացուցիիչ)

1) Գրեք բոլոր այն միանդամները, որոնք ստացվում են տրված միանդամում արտադրիչների տեղերը փոխելիս

ա) 3ab=ba3=a3b=b3a=ab3

բ) d(-2)3c

գ) x7yz

դ) a4

ե) ab3

զ) 2ak5:

2) Պարզեցրեք միանդամի գրությունը

ա) -2ab(-3)c

բ) 12d(-45)a

գ) bx(-12)34

դ) xy1:

3) Գտեք ամենափոքր հնգանիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի տարբերությունը

4) Քանի՞ օր է 3 միլիոն ժամը

5) Գտե՛ք 17‐ի բազմապատիկ բոլոր երկնիշ թվերը

Միանդամի արտադրյալը, բնական ցուցիչով աստիճան (դաս 2)

k հատ արտադրիչների արտադրյալը, որոնցից յուրաքանչյուրը նշանակում են a է, կարճ նշանակում են ak և անվանում a-ի k-րդ աստիճան: k-ն կոչվում է աստիճանացույց, իսկ a-ն՝ հիմք:

Օրինակ՝ 

Դիցուք m-ը և n-ը բնական թվեր են, ապա տեղի ունեն հետևյալ հավասարությունները՝

Տված միանդամը և նրա առջև մինուս նշան դրված միանդամը կոչվում են հակադիր միանդամներ:

Օրինակ՝ 3abc և -3abc միանդամները հակադիր միանդամներ են:

Որպեսզի ստանանք տված միանդամին հակադիր միանդամ, պետք է այդ միանդամի առջև դնել մինուս նշան կամ որ նույնն է, այ նբազմապատկել -1-ով:

Առաջադրանքներ

**Կարդացե՞լ ես դասը։ Հարցեր տեսական մասից

ա․ Ի՞նչ է ցույց տալիս ak -ը։ Նշի՛ր a-ի և k-ի նշանակությունը։
բ․ Ինչի՞ է հավասար a-ի առաջին աստիճանը։
գ․ Արտադրյալի տեսքով ներկայացրու a³-ը։
դ․ Բեր երկու հակադիր միանդամների օրինակ։

1) Պարզեցրեք միանդամի գրառումը՝ օգտագործելով աստիճանը.

ա) aba       բ) kpppkp     գ) 3abab    դ) 7xxyyyyx

ե) ababa     զ) 3a2a3a     է) a3a4       ը) a2a3a5

2)   Գտեք միանդամների արտադրյալին հավասար միանդամը.

3)  Բարձացրեք աստիճան.

4) Գրառեք՝

ա) a-ի խորանարդի և b-ի քառակուսու արտադրյալը:

բ) a-ի քառակուսու և b-ի կրկնապատկի արտադրյալը:

գ) a-ի խորանարդի և b-ի քառակուսու եռապատիկի արտադրյալը:

դ) a-ի քառակուսու կրկնապատիկի և a-ի խորանարդի արտադրյալը:

Լրացուցիչ առաջադրանքներ

5) Գտեք միանդամների արտադրյալին հավասար միանդամը.

6) Բարձացրեք աստիճան.

7) Տրված միանդամը ներկայացրեք մեկ այլ միանդամի քառակուսու տեսքով.

8) Բալից խյուս պատրաստելիս 18/100 -ը թափոն է դառնում: Որքա՞ն բալ պետք է վերցնել 17.22 տոննա խյուս ստանալու համար:

Posted in Հայոց լ

7-րդ դասարան,գործնական հայոց լեզու

Սիրելինե՜ր, գործնական հայոց լեզվի աշխատանքները նախատասեված են մեկ շաբաթվա համար։ Յուրաքանչյուր դասաժամի համար ծանոթացիր երեքական առաջադրանքի։ Շնորհակալություն։

Հնչյունաբանություն

Յ, մ, ն, լ, ր, ռ, վ, ղ, զ, ժ, բ, գ, դ, ձ, ջ հնչյունները ձայնեղ բաղաձայններ են:

Ֆ, խ, ս, շ, հ, պ, փ, կ, ք, տ, թ, ծ, ց, ճ, չ հնչյունները խուլ բաղաձայններ են:

1 . Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր:

Օրինակ`

հարևան- հ, ա, ր, է, վ, ա, ն:

Յուրաքանչյուր-Յ, ու, ր, ա, ք, ա, ն, չ, յ, ու, ր: արհամարհել- ա, ռ, հ, ա, մ, ա, ր, ե, լ ակնդետ- ա, կ, ը, ն, դ, ե, տ լուսնկա –լ, ու, ս, ը, ն, կ, ա: ուղևորվել-ու, ղ, ե , վ, ո, ր, վ, ե, լ երկաթյա յ, ե, ր, կ, ա, թ, յ, ա, Սեբաստիա Ս, ե, բ, ա, ս, տ, յ, ա, հիացմունք- հ, ի, յ, ա, ց, մ, ու, ն, ք:

2. Գրի՛ր տրված պայմաններին բավարարող հինգական բառ:

ա) Սկսվեն ձայնավորով և ավարտվեն խուլ բաղաձայնով:

Ուղտ, ուրբաթ, Ալեքս, ելակ, ընձուղտ:

բ) Սկսվեն ձայնավորով և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով:

Ավազ, Էլին, օր, Ամանոր, Էջմիածին:

գ) Սկսվեն ձայնեղ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով:

Լորտու, մորի, Վանուհի, Նարինե, զուռնա:

դ) Սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով:

Հայելի, շուկա, Ճապոնիա, հայրենի, խնձորենի,թթենի:

ե) Սկսվեն և ավարտվեն ձայնավորով:

Ամերիկա, Էրիկա, ափսե, Երանուհի, Ասյա:

3. Գրի՛ր տրված պայմաններին բավարարող հինգական բառ:

ա) Սկսվեն և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով:

բ) Սկսվեն ձայնեղ բաղաձայնով և ավարտվեն խուլով:

գ) Սկսվեն և ավարտվեն խուլ բաղաձայնով:

դ) Սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտվեն ձայնեղով:

4.Տրված բառերում կետերի փոխարեն գրիր այնպիսի տառեր, որ յուրաքանչյուր դեպքում ստացվի ոչ պակաս, քան երկու նոր բառ:
Օրինակ՝ նկա…ել- նկարել, նկատել:

Վար(զ)ք, բարք(կ), գ(մ)երան, հար(տ)ել, երթ(կ), հարս(գ), ազ(ռ)ատ, բար(ժ)ակ, կարգ(թ), հագ(ր)ուստ, զ(հ)արդարել, երեք(ս), պար(հ)ել, գ(հ)յուղակ, հ(կ)ատակ, վարք(դ), հանդ(գ), շարժում(ն), երգահ(ր)ան, անգն, հուն(զ)ական, քերթ(ծ)ել, անց(ձ)ավ, բ(ք)երել, վառ(զ)ել, ծաղ(ծ)կել, մածուկ(ն), հաս(տ)ակ:



5. Օգտվելով հոմանիշների բառարանից գրիր տրված բառերին հոմանիշ մեկական բառ,որոնցում լինի`
բ տառը.

ծնողազուրկ-Որբ
մաքրել-սրբել
սգալ-ողբալ
քեռի-մորեղբայր
մաքրամաքուր-անբիծ
փ տառը.
երկյուղել-սարսափել
արեգակ-արփի
ավաղ-ափսոս
գույնզգույն-երփներանգ
պնակ-ափսե

6. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Իր անկյունում նստած՝ մռմռում էր ու ինչ-որ բան նկարում. ոչ մեկն ու ոչինչ չի հետաքրքրում: (մռմռալ, մրմռալ)

Սիրտը մրմռում էր, երբ հանկարծ նորից հիշում էր ցավից ու վիրավորանքից այլայլված այդ դեմքը: (մռմռալ, մրմռալ)

Իրենց ձյունափառ գագաթները երկինք են կարկառում ու սպասում են: (կարկառել, կռկռալ)

Բայց ինչո՞ւ եք անհամբեր կռկռում, սպասե՛ք, էլի՛: (կարկառել, կռկռալ)

Նա անապատում բարբառում, ասում ճշմարիտ ու մարգարեական բաներ, բայց ո՞վ էր լսողը: (բարբառել, բռբռալ)

Անմիտ ու անշնորհք բռբռում ես. ո՞վ կհասկանա, թե ի՛նչ ես ասում: (բարբառել, բռբռալ)

7. Փորձիր բացատրել, թե ինչո՛ւ տրված բառերը և-ով չեն գրվում:

ա) Եվա, Եվգինե, Եվրոպա, Եվրասիա, Եվդոկիա:

Որովհետև և-ը մեծատառ չունի:

բ) եվրոպացի, համաեվրոպական, արևմտաեվրոպական, եվդոկիացի:

8. Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրի՛ր:

Ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր (ծանր, կարի վերք ստացած, խոցված):

Բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև: