Posted in Համաշխարհային պատմություն

Ռեֆորմացիա

Опубликовано 

Տրիդենտի եկեղեցական ժողովը
  • Ինչ էր ինդուլուգենցիան և ինչ նպատակի էր ծառայում:

Եկեղեցին սկսեց փրկության թղթեր վաճառել, որոնք կոչվում էին ինդուլգենցիա:Մարդիկ գնում էին հավատացած լինելով, որ մեղքերից ազատվում էին:

  • Երբ և որտեղ փակցվեցին Մարտին Լյութերի 95 դրույթները: Ինչի և ում դեմ էին ուղղված դրանք:

1517թ. հոկտեմբերի 31-ին Գերմանական Վիտեմբերգ քաղաքի գլխավոր տաճարի պատին Վիտեմբերգցի պրոֆեսոր Մարտին Լյութերը մի պաստառ է փակցնում՝ 95դրույթներով, որում ասվում էր, որ մարդկանց մեղքերը միայն հավատով են մարքրվում, այլ ոչթե ինդուլգեցիայով:

  • Ովքեր ստացան բողոքական անվանումը և ինչու:

Երբ Կարլոս V կայսրը Մարտին Լյութերի դրույթներն արգելող հրամանագիր ստորագրեց, նրա հետևորդները բողոքի աղմուկ բարձրացրեցին և դրանից հետո Լյութերականները կոչվեցին բողոքականներ:

  • Բացատրեք «Ում իշխանութունը, նրա էլ՝ հավատը» սկզբունքի իմաստը:

Այսինքն ամեն տարածքի իշխանությունն ինքն էր որոշում իր հպատակների հավատքը:

  • Ով և երբ հրապարակեց գեարագահության մասին օրենքը Անգլիայում:

1534թ. Անգլիայի թագավոր Հենրիխ VIII-ը ստեղծեց գերագահության մասին օրենքը, որով Անգլիական եկեղեցու առաջնորդը ոչթե Հռոմի Պապն էր, այլ Անգլիայի թագավորը:Եկեղեցական բոլոր արարողությունները սկսեցին անցկացվել անգլերենով:

  • Ով էր Ժան Կալվինը և ինչ էր քարոզում:

Ժան Կալվինը Ֆրանսիայից Շվեյցարիա էր տեղափոխվել և քարոզում էր, որ ընտրյալ դառնալու համար պետք է հաճույքներից հեռու մնալ. պարել, զվարճանալ ,թղթախաղ խաղալ, լավ հագնվել և այլն:

  • Ինչ է Հակառեֆորմացիան: Երբ լույս տեսավ «Արգելված գրքերի» առաջին ցուցակը:

  • Ով էր Իգնատիոս Լոյոլան և ինչ հիմնեց:
Posted in Անգլերեն

7th grade

BOOKS

English-in-Mind-1
English-in-Mind-workbook

March 18-22

English in Mind, pages 59-60

A. I think these three words are պուպսիկ, քրաշ և բֆֆ:

B. I think these three words are Խելոք մնա, դաս արա և դասից մի ուշացեք:

Posted in Հայոց լ

18.03.24 հայոց լեզու, 7-րդ դասարան

Дата: 15 марта, 2024Автор: arevikmuradyan0 Комментарии

  1. Պատմի՜ր ԾԱՂԿԱԶԱՐԴԻ մասին,խորհուրդը․ իմաստը և թե ինչպես է նշվում։

Ծաղկազարդ

«Օվսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և փառք բարձունքներում»:

Մատթեոս 21:9

Ծաղկազարդի տոնը, որ խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնից մեկ շաբաթ առաջ՝ կիրակի օրը, որին էլ հաջորդում է Ավագ շաբաթը։ 

Մարդիկ որքան էլ մտահոգված և ծանրացած լինեն առօրյա խնդիրներով, միևնույն է, սրտի անսովոր ցնծությամբ են պատրաստվում այդ օրվան, քանզի աշխարհիկ հոգսերի և մեղքերի մեջ խեղդված հոգին, այնուամենայնիվ, զգում է Տիրոջ օրհնյալ ներկայությունը։

Շուրջ 2000 տարի առաջ հեռավոր Հրեաստանի Երուսաղեմ քաղաքում, երբ բոլորը պատրաստվում էին Զատկի տոնին, Հիսուս Իր աշակերտների հետ մոտենալով Ձիթենյաց լեռանը, տասներկուսից ընտրված երկու աշակերտներին ասաց. «Գնացե՛ք այն գյուղը, որ մեր դիմացն է. երբ այնտեղ մտնեք, կգտնեք կապված մի ավանակ, որի վրա ոչ մի մարդ երբեք չի նստել. արձակեցե՛ք այն և բերեք» (Ղուկաս 19:30): Երբ բերում են ավանակին, Հիսուս նստում է նրա վրա և առաքյալների ուղեկցությամբ ճամփա բռնում դեպի Երուսաղեմ:

Երուսաղեմ մուտք գործելն ունի մեծ խորհուրդ․ այն է՝ մեր սրտերում թույլատրել Տիրոջ ներաբնակությունը, ապրել Նրա պատգամներով և արժանանալ Հավիտենական կյանքին:

 Հիսուս ավանակի վրա նստած մտնում է քաղաք` Իր հետ ունենալով աշակերտներին և մարդկանց, ովքեր ցնծությամբ իրենց զգեստները փռում էին ճանապարհի վրա, որպեսզի Տերն անցնի դրանց վրայով, իսկ ոմանք էլ արմավենու և ձիթենու ճյուղերը ձեռքներին՝ փառաբանում էին Տիրոջն ու ասում. «Օրհնությո՛ւն Դավթի Որդուն, օրհնյա՛լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՛ւն` բարձունքներում» (Մատթեոս  21:9):

Համաձայն եկեղեցու հայրերի՝ ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը, ինչպես նաև ունի արքաների համար նախատեսված առանձնակի պատիվներ և հանդիսավորություն ցուցաբերելու իմաստ: Բացի այդ, ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, հաճախ համեմատում են հեթանոսների հետ, որոնք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը։ ժողովրդի կողմից ծառի ճյուղերով Հիսուսի ճանապարհը զարդարելը նաև հեռու արձագանքն էր բնության զարթոնքին և վերածնունդին սերտորեն կապվող նախաքրիստոնեական մի պաշտամունքի, իսկ Հիսուս մուտք գործելով Երուսաղեմ` ոչ թե սոսկ զարթոնք պարգևեց բնությանը, այլ նոր կյանք և իմաստ հաղորդեց մարդկային ողջ գոյությանը: Հիսուսի առջև հանդերձներ նետելը խորհրդանշում է մեղքերից ազատվելը, իսկ ավանակի վրա մուտք գործելը խոնարհության և խաղաղության իմաստն ունի:

Հիսուս Քրիստոսին տեսնելու հույսով բոլորը հավաքվել էին քաղաքի դարպասների մոտ, քանզի լսել էին Նրա կատարած հրաշքների, բժշկությունների և, ի վերջո, Ղազարոսի հարության մասին և վստահ էին, որ Նա է լինելու իրենց փրկությունը: Սակայն նույն այդ մարդիկ  օրեր անց պետք է Նրան խաչի մահվանը դատապարտեին։ Հիսուս առաջին անգամ չէր, որ Երուսաղեմ էր գալիս, բայց այս մեկը պետք է լիներ վերջինը, պիտի մտներ Երուսաղեմ և հասներ Իր երկրավոր կյանքի վերջին հանգրվանին, որն էր Խաչի ճանապարհը։

Ծաղկազարդի նախորդ օրը՝ հընթացս երեկոյան ժամերգության, կատարվում է նախատոնակ,բացվում են եկեղեցիների խորանները, իսկ Ծաղկազարդի առավոտյան՝ ժամերգության ավարտին, կատարվում է Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ, այնուհետև մատուցվում է Սուրբ Պատարագ և տրվում է Սուրբ Հաղորդություն։

Կարևոր է օրվա խորհրդի գիտակցումը և այն մանուկների հետ եկեղեցում տոնելը: Թեև բոլորն էլ ուրախացել էին Քրիստոսին դիմավորելիս, այնուամենայնիվ, ըստ ավետարանական նկարագրության, ամենաանկեղծ ոգևորությունը մանուկներինն էր: Դա է պատճառը, որ Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ  Ծաղկազարդի տոնին նաև մանուկների օրհնության կարգ է կատարվում: Մանուկներն իրենց անմեղությամբ կրում են Աստծու լույսն իրենց սրտում և օրհնություն ստանալով՝ այն իրենց հետ տուն են տանում ու սփռում ընտանիքի անդամների վրա:

Արդ, մանկան անկեղծ սրտով ու ջերմությամբ մոտենանք այդ երանելի օրվան, վերցնենք ուռենու ոստերն և, ընդունելով Տիրոջը մեր սրտերում, փառաբանենք և օվսաննաներ հղենք մեր Արարչին՝ միշտ հավատարիմ մնալով Նրան, Ով Իր կյանքն անգամ չխնայեց մեզ համար,  Ով սպասում է մեզ ամեն օր:

Լաուրա ԱՂԱՋԱՆՅԱՆ

2.Գրի՜ր պատում «Թատրոնում ամեն ինչ իրական է» թեմայով։

Երբ առաջին անգամ գնացի թատրոն և հիացած էի, և զարմացած, որովհետև ամենինչ իրական էր:Մինչ այդ ֆիլմեր, մուլտֆիլմեր էկրանով էի նայել և ինձ համար դերասանների կենդանի խաղը նայելը իրական հաճույք էր, ասես ես էլ այդ թատրոնի մի մասը լինեի:Կարծես ես էլ էի հայտնվել այդ ներկայացման մեջ:

3.Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմի՛ր:

Կեր, գնաց, ասաց, անվան, մարդիկ:

Կեր-կերակրել

Գնաց-արագագնաց

ասաց-հեքիաթասաց

անվան-անվանարկել

մարդիկ-գերմարդիկ:

4. Նախադասության միտքն արտահայտի՛ր բայը ժխտական դարձնելով:

Օրինակ` Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից:- Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից: Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու: Մեր արածն ապարդյուն աշխատանք էր: Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:

Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու-Ամբողջ ճանապարհին մենք երբեք կանգ չառանք խորհրդակցելու

Մեր արածն ապարդյուն աշխատանք էր-Մեր արածն օգտակար աշխատանք էր:

Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները-Կղզու նահանգապետը չկամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները

Նրա մտադրությունը սխալ հասկացան: Նրան անլուրջ պատասխան տվեցին: Այծերը էբենոս ծառից կարևոր են-Նրա մտադրությունը սխալ չհասկացան: Նրան լուրջ պատասխան չտվեցին:

5.Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ինչպե՞ս հարցին պատասխանող բառ, բառակապակցություն, նախադասություն (կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու):

Օրինակ` Անծանոթ տղան ժպտաց: — Անծանոթ տղան մեղմ ժպտաց:

Անծանոթ տղան ժպտաց՝ ուրախ թափահարելով ձեռքը: Անծանոթ տղան այնպես ժպտաց, կարծես հազար տարվա ընկերներ էին: Անծանոթ առարկայի վրա ինչ-որ դուռ բացվեց: Տղաները ողջունեցին հյուրին: Անձրև էր գալիս։

Անծանոթ տղան ջերմ ժպտաց՝ ուրախ թափահարելով ձեռքը: Անծանոթ տղան այնպես պայծառ ժպտաց, կարծես հազար տարվա ընկերներ էին: Անծանոթ առարկայի վրա ինչ-որ դուռ կամաց բացվեց: Տղաները ուրախ ողջունեցին հյուրին:Հորդառատ անձրև էր գալիս։

6.Բարդ նախադասությունները կետադրի՛ր:

Երբ քարը կայծ տվեց, և կայծից վառոդը բռնկվեց, ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց հրացանին ու միտք արավ: Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: Ալքիոնեն մի թռչնիկ է, որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: Մի շուն, որ ձու կուլ տալու սովորություն ուներ, մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին, որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը, որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: Քանի- որ գրքի բովանդակությունը թունավոր է, թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: Մի անգամ երեկոյան, երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա:Տոկիոյում մի անգամ մեծ իրարանցում սկսվեց: Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը: Այնքան հզոր է մոծակը, որ, նույնիսկ, փիղն է վախենում նրանից: Մոլորված մարդը հանկարծ լսեց՝ հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ ուր պիտի գնա: Մի անգամ առյուծն ուզում էր ցուլին ուտել, բայց նրա եղջյուրներից վախենում էր:

7. Ա և Բ Նախադասությունները համեմատի՛ր և տարբերությունները գտի՛ր (ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված ստորոգյալներին); Ա. Եթե դիվանագետն ասում է «այո», ուրեմն մտածում է. «Կարող է պատահել»: Բ. Դիվանագետն «այո» ասելիս մտածում է. «Կարող է պատահել»: Ա. Եթե ասում է. «Կարող է պատահել», ուրեմն մտածում է «ոչ»: Բ. «Կարող է պատահել» ասելիս մտածում է «ոչ»: Ա. Եթե ասում է «ոչ», ուրեմն դիվանագետ չէ: Բ. «Ոչ» ասելու դեպքում դիվանագետ չէ: Ա. Գործարանի մուտքի մոտի հատուկ վարսավիրանոցում նրանց սափրում են այդտեղ արտադրված սայրերով, որպեսզի այդպես ստուգեն աշխատանքի որակը: Բ. Գործարանի

մուտքի մոտի հատուկ վարսավիրանոցում նրանց սափրում են այդտեղ արտադրված սայրերով՝ այդպես ստուգելով աշխատանքի որակը:

Posted in Գրականութհուն 7

Բան ունեմ ասելու: Վ. Սարոյան (հատված)

Փորձե´ք չափից    շատ    բան    չուզել,  թեև    կարևոր  չէ,  թե  որքան  եք  ուզում,  կամ  ինչքան  քիչ  եք  ստանում,  սրտաբեկ  տուն    մի´  գնացեք,  որովհետև  դուք  տեսաք  ու  զրուցեցիք  Ձմեռ պապի  հետ,  իսկ  նա  ձեզ  չտվեց  էն,  ինչ  ցանկանում  էիք:   Շատ  բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  բավարարվել  ձեր  ունեցածով,  որովհետև  ձեր  ունեցածը    լիուլի  է.  չէ՞  որ  աշխարհը  ձեզ  տրված    է  ապրելու  համար,  իսկ  աշխարհը  լավ  տեղ  է,  չէ՞  որ  դուք  ցերեկ  ունեք`  դպրոց  գնալու  և  խաղի  համար  ու  չէ՞  որ  գիշեր  ունեք`  տուն  վերադառնալու,  գրքեր  կարդալու,  անկողին  մտնելու  և  քնելու  համար.  չէ՞  որ  ձեզ  կյանք  է  տրված.  ոչ  ոք  ձեզ  չի  մեղադրելու  շատ  ուզենալու  համար.  սարսափելի  շատ  –  գոնե`    ամեն  Սուրբ  Ծնունդին,  –  բայց    վատ  մի´  զգացեք    դրա  համար,  որովհետև  դուք    ավելին  ունեք,  քան  որևէ  մեկը:  Իսկ  դու,  Ձմեռ  պապ,  քեզ    հիմարի  տեղ  մի´  դիր,  հա՞:

Նրանց  շարունակ  մի´    հարցրու,  թե  ինչ  են  ուզում.  նրանց  մի´  ստիպիր  կարծելու,  թե  դու  պատրաստվում  ես  տալու  իրենց  ուզած      ամեն  ինչը,      իսկ  հետո  բան  էլ  չես  տալիս:  Մի  քիչ  խելք    ունեցիր  էդ  գլխիդ  մեջ,    էլի:  Փորձիր  ցույց  տալ  նրանց,  թե  որչափ      արդեն    ունեն,  նույնիսկ  եթե  նրանք  աղքատ    են,    նույնիսկ  եթե      իրոք        կարիք  ունեն  թե´  իսկական  տների`  ապրելու  համար,  թե´  զգեստների,  թե´  ուտելիքի  և  թե´  բոլոր  մյուս  բաների:    Փորձի´ր  քաջալերել  նրանց`  հաճույք  զգալ    էն  բանից,  ինչ  որ  ունեն:  Նրանք  հավատում  են  քեզ,  ուրեմն    աշխատեցրու´  ուղեղդ:    Եթե  չես  կարողանում  նրանց  տալ  ինչ  ուզում  են,  փորձի´ր  նրանց  հասկացնել,  թե    որքան  արդեն  ունեն:  Քեզ  մի´  պահիր  հասարակ  մարդ  արարածի  պես.    նրանք  քեզ  հավատ  են  ընծայում,  նրանք  հավատացած  են,  որ  դու  կարող  ես    ցանկացած  բան    անել,    ամեն,  ամեն  ինչ,  իսկ  դու  անկարող  ես,  ուստի  թող  նրանք  դա  իմանան,  էդ  դեպքում  փշրված  սրտերով  չեն  վերադառնա  իրենց  ետնախորշերը:  Մենք  սիրում  ենք  քեզ,  Ձմեռ  պապ,  բայց  փորձի´ր  ուղեղդ  շարժել,    էլի:  Հարցն  իրերը      չեն,  որ  նրանք  ուզում  են    կամ  որոնց  կարիքն  ունեն,  ու  դու  պարտավոր  ես  դա  նրանց  սովորեցնել:    Դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  կարևոր  չէ`  ինչքան  քիչ  բան  ունեն,  նրանք  միշտ  էլ  կարող  են  ուրիշներին  տալ,  և  դու      պետք    է      սովորեցնես  նրանց,  որ  միայն  տալն  է  նրանց  երջանկացնելու:  Եվ  դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  իրենք  ստիպված  չեն      “ինչ-որ  բաներ”        տալ.  “ինչ-որ  բաները”  կարելի  է  գնել,    բայց  էն  լավ  բաները,  որոնք  կարող  են  տրվել,    չեն  կարող      գնվել:  Լավ  բաները  ծնվում  են  մարդկանց  մեջ,  և    դրանք  էնտեղ  են  միշտ`  սպասելով  դիմացինին  փոխանցվելուն:  Եվ  մարդկանց  նվիրելը    միակ  բանն  է,  որ  կարող  է  ցանկացած  մարդու  երջանկացնել:    Հիմա    դառնամ  ձեզ,  երեխանե´ր:  Սուրբ  Ծննդյան  տոնի  լույսերն  ավելի    պայծառ  չեն,  քան  ձեր  սեփական    լույսերը:  Աշխարհում  ավելի  հրաշալի  նվեր  չկա,  քան  էն,  որ  ինքներդ  ձեր  սիրելիներին  ասում  եք`  ես  սիրում  եմ  քեզ:  Չկան  ավելի  անուշ  ու  ջերմ  բաներ,  քան  ձեզ  համար  ոչինչ  չպահանջող  և  ուրիշներին  սեր  պարգևող  ձեր  իսկ  սրտերը:  Ավելի  հանդիսավոր  ու  գեղեցիկ  օրեր  չկան,  քան  էն  հին,  բարի  ժամանակները,  որ  հիշում  եք`  ավելի  լավն  էին.  ավելի  լավ`    տալը,      քան    ստանալը:  Իսկ  ձեզնից    ամեն  ոք    կարող  է  տալ:  Ձեզնից  յուրաքանչյուրը  մի-մի  միլիոնատեր  է`  հրաշալի  բաներ  տալու  համար:  Ոչ  մի  ընծա    ավելի  թանկարժեք      չէ,  որքան  էն,  ինչ  տալիս  եք  ձեր  ունեցածից:  Եվ  ինչքան  շատ  տաք,  էնքան  շատ    կստանաք:  Սպասե´ք,  երեխանե´ր:  Արդեն  գիտեք,  որ  մնացածիս  պես  դուք  էլ  մեծանալու      և  գուցե  նույնիսկ  էն  ժամանակ  էլ  չիմանաք,  թե  ձեզնից  յուրաքանչյուրը  միշտ  ինչ  պետք  է  տար  և  ստանար  ու  գուցե    մտածեք,  թե  ինքներդ  էլ  չեք  ստացել  էդ  լավ  բաները,  երբ  երեխա  եք  եղել:  Դուք  պարտավոր  եք  իմանալ,  որ  լավ  բանը  ձեզ  համար,  մեզնից  յուրաքանչյուրի  համար  միայն  էն  է,  թե  մեզնից  ամեն  մեկն  ինչ  պետք  է  տա,  իսկ  մեզնից  ամեն  մեկը  շատ  մեծ  գործ  ունի  անելու`  ավելի  շատ,  քան  ինքը`  Ձմեռ  պապը:  Դուք  պարտավոր  եք  դա  իմանալ,  երեխանե´ր:  Եթե  երբևէ  ցանկանում  եք  երջանիկ  լինել,  դուք    պետք    է    սկսեք    էդ    մեծ    գործից:

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Քննարկե՛ք հետևյալ մտքերը․

  • Շատ բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  բավարարվել  ձեր  ունեցածով,  որովհետև  ձեր  ունեցածը    լիուլի  է․․

Ես կարծում եմ, որ մարդը ամեն փոքրիկ բանից կարող է ուրախանալ, օրինակ՝ Երբ արթնանում է ողջ առողջ դա արդեն ուրախանալու առիթ է:

  • Չկան ավելի  անուշ  ու  ջերմ  բաներ,  քան  ձեզ  համար  ոչինչ  չպահանջող  և  ուրիշներին  սեր  պարգևող  ձեր  իսկ  սրտերը:

Շատ հեշտ և հաճելի է մարդկանց քաղցր խոսքեր ասելը, ժպտալը, օգնելը:Դա թվում է շատ քիչ է, բայց դիմացինին կարող է մեծ ուրախություն պարգևել:

  • Ձեզնից յուրաքանչյուրը  մի-մի  միլիոնատեր  է`  հրաշալի  բաներ  տալու  համար:

Այստեղ խոսում է մարդու սրտի և հոգու հարստության մասին:

  • Եվ ինչքան  շատ  տաք,  էնքան  շատ    կստանաք:

Ես հասկացա, որ ինչքան լավ բարի արարքներ անի ուրիշների հանդեպ, նրան նույն կերպ կվերադառնա:

բ) Առանձնացրե՛ք Ձմեռ պապին ուղղված խոսքերը։ Քննարկե՛ք այդ մտքերը։ Համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք։ Հիմնավորե՛ք։

Ձմեռ  պապ,  բայց  փորձի´ր  ուղեղդ  շարժել,    էլի:  Հարցն  իրերը      չեն,  որ  նրանք  ուզում  են    կամ  որոնց  կարիքն  ունեն,  ու  դու  պարտավոր  ես  դա  նրանց  սովորեցնել:    Դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  կարևոր  չէ`  ինչքան  քիչ  բան  ունեն,  նրանք  միշտ  էլ  կարող  են  ուրիշներին  տալ,  և  դու      պետք    է      սովորեցնես  նրանց,  որ  միայն  տալն  է  նրանց  երջանկացնելու:  Եվ  դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  իրենք  ստիպված  չեն      “ինչ-որ  բաներ”        տալ.  “ինչ-որ  բաները”  կարելի  է  գնել,    բայց  էն  լավ  բաները,  որոնք  կարող  են  տրվել,    չեն  կարող      գնվել:  Լավ  բաները  ծնվում  են  մարդկանց  մեջ,  և    դրանք  էնտեղ  են  միշտ`  սպասելով  դիմացինին  փոխանցվելուն:  Եվ  մարդկանց  նվիրելը    միակ  բանն  է,  որ  կարող  է  ցանկացած  մարդու  երջանկացնել:    Հիմա    դառնամ  ձեզ,  երեխանե´ր:  Սուրբ  Ծննդյան  տոնի  լույսերն  ավելի    պայծառ  չեն,  քան  ձեր  սեփական    լույսերը:  Աշխարհում  ավելի  հրաշալի  նվեր  չկա,  քան  էն,  որ  ինքներդ  ձեր  սիրելիներին  ասում  եք`  ես  սիրում  եմ  քեզ:  Չկան  ավելի  անուշ  ու  ջերմ  բաներ,  քան  ձեզ  համար  ոչինչ  չպահանջող  և  ուրիշներին  սեր  պարգևող  ձեր  իսկ  սրտերը:  Ավելի  հանդիսավոր  ու  գեղեցիկ  օրեր  չկան,  քան  էն  հին,  բարի  ժամանակները,  որ  հիշում  եք`  ավելի  լավն  էին.  ավելի  լավ`    տալը,      քան    ստանալը:  Իսկ  ձեզնից    ամեն  ոք    կարող  է  տալ:  Ձեզնից  յուրաքանչյուրը  մի-մի  միլիոնատեր  է`  հրաշալի  բաներ  տալու  համար:  Ոչ  մի  ընծա    ավելի  թանկարժեք      չէ,  որքան  էն,  ինչ  տալիս  եք  ձեր  ունեցածից:  Եվ  ինչքան  շատ  տաք,  էնքան  շատ    կստանաք:  Սպասե´ք,  երեխանե´ր:  Արդեն  գիտեք,  որ  մնացածիս  պես  դուք  էլ  մեծանալու      և  գուցե  նույնիսկ  էն  ժամանակ  էլ  չիմանաք,  թե  ձեզնից  յուրաքանչյուրը  միշտ  ինչ  պետք  է  տար  և  ստանար  ու  գուցե    մտածեք,  թե  ինքներդ  էլ  չեք  ստացել  էդ  լավ  բաները,  երբ  երեխա  եք  եղել:  Դուք  պարտավոր  եք  իմանալ,  որ  լավ  բանը  ձեզ  համար,  մեզնից  յուրաքանչյուրի  համար  միայն  էն  է,  թե  մեզնից  ամեն  մեկն  ինչ  պետք  է  տա,  իսկ  մեզնից  ամեն  մեկը  շատ  մեծ  գործ  ունի  անելու`  ավելի  շատ,  քան  ինքը`  Ձմեռ  պապը:  Դուք  պարտավոր  եք  դա  իմանալ,  երեխանե´ր:  Եթե  երբևէ  ցանկանում  եք  երջանիկ  լինել,  դուք    պետք    է    սկսեք    էդ    մեծ    գործից:

Իհարկե, ես համաձայն եմ Ձմեռ պապին ուղղված խոսքերի հետ:

Posted in Սովորողի անհատական պլան

Սովորողի անհատական պլան

Անուն ազգանուն դասարան-նարե Կարապետյան 7.5

Ընտրությամբ խումբ- Ունեմ երկու ընտրության խումբ՝ խեցեգործություն և գորգագործություն

Ֆիզկուլտ-մարմնամարզություն

Երկարացված օրվա ծառայություն-չեմ օգտվում

Երթուղային ծառայություն- չեմ օգտվում

Լրացուցիչ կրթություն-դպրոցից դուրս հաճախում եմ կիրակնօրյա դպրոց, ուլունքագործության և նկարչության:

Posted in Գրականութհուն 7

Եղիշե Չարենց․ «Տաղարան» շարքը

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարդում ենք «Տաղարան» շարքից հետևյալ բանաստեղծությունները։

Սովորում ենք անգիր։

Այս տողերից հետո շարքի համար նախամուտք են հետևյալ երկու քառատողերը.

* * *

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

* * *

Ամռան անուշ, հուրհրատող տո՛թ ես, ջան,—
Նախշուն՝ նռան ու նարնջի հո՛տ ես, ջան,
Երբ խստադեմ ի՛նձ ես նայում դու հանկարծ —
Ասես սրտիս մահվան դաժան բո՛թ ես, ջան…

«Տաղարանը» մի ամբողջական սյուժե է՝ սկզբով, ընթացքով, ավարտով, սյուժե, որտեղ գլխավոր հերոսը՝ Տաղասացը, պարզում է ընդհանրապես իր հարաբերությունները աշխարհի և այդ մեծության առանձին արժեքների հետ: Այն դառնում մի կոմպոզիցիոն ամբողջություն՝ մի յուրահատուկ սիրավեպ աշխարհի հետ: Սիրո, երազի, կարոտի, դառնության, գանգատի, բաժանման հակադիր զգացմուներով ողողված այս շարքն իսկական հարստություն է հայ գրականության համար, անկրկնելի ու յուրահատուկ մի կոթող՝ Սայաթ-Նովայի խոսքով, Չարենցի ոգեղենությամբ ու հոգով՝ նվիրված իր միակ ու անկրկնելի սիրուն՝ Արփենիկին…

*****

Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։

Ու էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի1, ատլաս2 ու խաս3,
Երազիս մեջ գոզալն էկավ՝ ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ,
Կանգնեց-մնաց՝ դեմքից քաշած օսկեկարած խասը ձեռին:

Նայեց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց,
Ասավ՝ Չարենց, էս գոզալից սրտիս մե հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ՝ ինքը կրակ ու հուր մնաց.—
Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գա՝ օսկե մազը ձեռին։

Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
Գնաց նորից տխուր ու լուռ՝ սիրտը հազար մուրազ ու սեր,
Երազն անցավ — դո՛ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ-Նովի սազը ձեռին:

———————————

1 հուրի — մահմեդականների հավատալիքների համաձայն` երկնային գեղեցկուհի, որ այն աշխարհում պետք է ծառայի հավատացյալի քմահաճույքներին. փխբ. գեղեցկուհի:
2 ատլաս, կերպաս — բամբակե կամ մետաքսե նուրբ կտավ, մետաքսե նուրբ գործվածք. հնց. մետաքս:
3 խաս — ընտիր տեսակի, լավորակ. գվռ. մետաքս:

Առաջադրանքներ.

1․ Համեմատիր Չարենցի այս շարքի բանաստեղծությունները Սայաթ-Նովայի «Աշխարհումըս ախ չիմ քաշի» բանաստեղծության հետ։

Posted in Հայոց լ

Իքնաստուգում

  1. Գոյական անուններ

Ընդհանուր իմաստը առարկա

Ձեվաբանական առանձնահատկություններ՝ թեքվող (թիվ,հոլով, առում)։

1.Տեասկները՝

2.հատուկ

3.հասարակ

4.անձնանիշ

5.իրանիշ

2.Շարահյուսական Դերը՝

1.ենթակա

2.կոչական

3.ստորոգյալի մաս

4.գոյականական և բայական անդամի լրացում։

2.Աածականի տեսակները

Ածականները, ըստ իրենց արտահայտած իմաստի, բաժանվում են երկու հիմնական խմբերի` որակական և հարաբերական:

Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն` այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային` անկախ ուրիշ առարկաներից՝ ամուր պատ, պայծառ աստղ, սառը ջուր:

Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի վերաբերությունը կամ հարաբերությունը, այսինքն` արտահայտում են առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ փայտե դուռ, գիշերային զովություն, բժշկական գործիքներ, միրուքավոր ծերունի:

Այս կապակցությունների մեջ փայտե, գիշերային, բժշկական, միրուքավոր ածականները ցույց են տալիս դուռ, զովություն, գործիքներ, ծերունի գոյականների հարաբերությունը, կապը փայտ, գիշեր, բժիշկ, միրուք գոյականների հետ (դուռ, որ փայտից է սարքած, զովություն, որ գիշերվան է հատուկ, գործիքներ, որ բժիշկներն են օգտագործում, միրուք, որն ունի ծերունին):

Որակական ածականները ցույց են տալիս համեմատելի հատկանիշ, այսինքն` տվյալ հատկությունը տարբեր առարկաներ կարող են ունենալ տարբեր չափերով` բարձր լեռ, ավելի բարձր լեռ, ամենաբարձր լեռը, շոգ ամառ, նվազ շոգ ամառ և այլն:

Հարաբերական  ածականները սովորաբար ցույց են տալիս առարկաների ոչ համեմատելի հատկանիշ: Չի կարելի ասել` ավելի բրդե (վերարկու), ավելի լեռնային (լճակ) և այլն:
Հարաբերական ածականներ են կազմվում ական (մանկ),ային (ձմեռային), գին (թախծագին), ե (երկաթե), եղեն (քարեղեն), ենի (մայրենի), յա (ստորերկրյա), յան (նախնադարյան) և այլ ածանցներով:

3.Թվականը թե ինչ է ցույց տալիս

Ա. Բացարձակ են կոչվում այն քանակական թվականները, որոնք ցույց են տալիս առարկաների կոնկրետ թիվը, քանակը ամբողջ թվերով:

Բացարձակ թվականներ են միավորները, տասնավորները, հարյուրավորները և բոլոր ավելի բարձր թվերը:

Հայերենի բացարձակ թվականներից բոլոր միավորները, տասը և քսան  տասնավորները, հարյուր-ը, հազար-ը, միլիոն-ը, միլիարդ-ը կազմությամբ պարզ թվականներ են, որովհետև կազմված են մեկ արմատից:

Երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն թվականները ածանցավոր են, որովհետև կազմված են սուն ածանցով:

Երկու կամ ավելի թվից, բայց առանց սուն ածանցի կազմված թվականները բարդ բառեր են, ինչպես՝ քսանութ, հարյուր երեք, հինգ հազար:

Մեկից ավելի արմատներով և սուն ածանցով կազմված թվականները բարդածանցավոր են՝ վաթսունչորս, հարյուր երեսունմեկ և այլն:

Բարդ և բարդածանցավոր թվականներն իրենց կազմությամբ կցական կամ հարադիր բարդություններ են:

Կցական բարդություններ են այն բոլոր թվականները, որոնք կազմված են տասնավորից ու միավորից՝ 11-ից մինչև 99-ը: Այս թվականների բաղադրիչները գրվում են միասին:

Հարադիր բարդություններ են  100 -ից բարձր բոլոր թվականները, 100,1000  և ավելի բարձր թիվ ցույց տվող թվականների բաղադրիչները գրվում են առանձին՝ չորս հազար, հարյուր քսանվեց:

Բոլոր բացարձակ թվականները կարող են գրվել արաբական թվանշաններով՝ ( 1,2,3… և այլն):

4.Դերանուն

Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական: