Posted in Կենսաբ7

7-րդ դասարանի առաջադրանքների փաթեթ

Դասագրքի հղումը

Նոր դասագրքի հղում

Ապրիլի 1-7

Ընկերներ ջան, այս քննարկելու ենք ձկներ թեման, որը կրկնություն էր․

Լրացուցիչ աշխատանք-պատասխանել հարցերին․

  1. Ձկների ի՞նչ տեսակներ են հանդիպում Հայստանում։

Հայաստանում հանդիպում է 50 ձկնատեսակ:Ինձ հայտնիններն են Սևանի իշխան, Սևանի սիգ, Հայկական կարմրակն, կարմրախայտ, պնդաճակատ, Կուրի բեղաձուկ, արծաթափայլ կարաս, Սևանի կողակ, ծածան և այլն:

  1. Նկարագրել ձկների արտաքին կառուցվածքը

Ձկները ջրային կենսամիջավայրին առավելագույնս հարմարված օրգանիզմներ են. ունեն մարմնի շրջհոսելի ձև, փոքր գլուխ, սեղմված են մարմնի երկու կողմերից և այլն: 

  1. Լողակները ի՞նչ դեր են կատարում ձկների կյանքում

Լողակներն օգնում են լողալ և պահպանում են հավասարակշռությունը:

  1. Ի՞նչ է լողափամփուշտը

Լողափամփուշտը թափանցիկ երկարավուն արծաթափայլ պարկ ձկան մարմնում, որ օդով լցվելու և դատարկվելու միջոցով հնարավոր է դարձնում ջրի մեջ խորասուզվելն ու վեր բարձրանալը